«իրանէ հանրագիտարանի շնորհանդէսը ՀՀ դեսպանատնում


«իրանէ հանրագիտարանի շնորհանդէսը ՀՀ դեսպանատնում

  • 27-09-2011 13:59:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մօտ 900 էջ պարունակող նկարազարդ գիրքը երեւի լրիւ նորութիւն է հայ ընթերցողի համար: սեպտեմբերի 26-ի երեկոյեան Հայաստանի Հանրապետութեան դեսպանատնում կայացաւ դեսպանորդ Գառնիկ Բադալեանի գրչին պատկանող «իրանէ գիրք-հանրագիտարանի շնորհանդէսը: հհ անկախութեան 20-ամեակի ձեռնարկների շարքում կայացող այս շնորհանդէսն, ուր ներկայ էին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդի օգնական Տ. Մակար վրդ. Աշքարեանը, դեսպանատան կազմը, ԻԻՀ Խորհրդարանում նախկին եւ նոր պատգամաւորներ Վարդան Վարդանեանը, Արտաւազդ Բաղումեանը, Ռոբերտ Բեգլարեանը, հայագիր պարսիկ գրող բանաստեղծ Ահմադ Նուրիզադեն, արուեստագէտ Ժանետ Լազարեանը, «արաքսէ եւ «յոյսէ թերթերի խմբագիրները, միութիւնների եւ մամուլի ներկայացուցիչներ, դեսպան Գրիգոր Առաքէլեանը համարեց կարեւոր նամանաւանդ, որ այն աւելի է ծանօթացնում երկու հարեւան եւ բարեկամ երկրների ժողովուրդներին: պրն. Դեսպանը բարձր գնահատելով տարուած աշխատանքը, հեղինակին մաղթեց էլ աւելի եռանդ քաղաքական եւ գրական իր գործունէութիւնը շարունակելու համար: այնուհետեւ իր շնորհակալական խօսքն ասաց Գառնիկ Բադալեանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ պատրաստ է նման մի հանրագիտարան կազմելու նաեւ Հայաստանի վերաբերեալ, պարսկերէն լեզուով, որի համար խնդրեց իրանահայ մամուլի եւ մտաւորականութեան աջակցութիւնը: «արաքսէ շաբաթաթերթ, Թեհրան, 27.09.2011
  -   Մամլո հաղորդագրություն