Մեկնարկեց «վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ եւ ռիսկէ խորագրով եռօրեայ միջազգային գիտաժողովը


Մեկնարկեց «վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ եւ ռիսկէ խորագրով եռօրեայ միջազգային գիտաժողովը

  • 27-09-2011 14:10:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Սեպտեմբերի 27-ին մեկնարկեց «վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ եւ ռիսկէ խորագրով եռօրեայ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում է 56 գիտնական 17 երկրից (ՌԴ, ԱՄՆ, Ռումինիայ, Չեխիայ, Իսրայէլ, Իտալիա, Գերմանիա, Բելառուս, Լեհաստան, Ուկրաինայ, Մոլդովայ, Լիտուայ, Իրան, Յորդանան եւ այլն): գիտաժողովի կազմակերպիչներն են` Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն` ինստիտուտը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (պոլիտեխնիկ) եւ Գեղարքունիքի մարզպետարանը: ինչպէս նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամաւոր Կարէն Աւագեանը, հիմնադրամի ծրագրային գործունէութեան մէջ մեծ տեղ են գրաւում բնապահպանական խնդիրները, քանի որ երիտասարդները մտահոգ են շրջակայ միջավայրի պահպանութեան հիմնահարցերով: «պատահական չէ, որ միջազգային ներկայացուցչական այս գիտաժողովի համակազմակերպիչներից են Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու պետական ճարտարագիտական համալսարանը. մեր երկրի վաղուայ տէրերը երիտասարդներն են, եւ նրանք այսօր իսկ պէտք է շատ յստակ պատկերացում ունենան այն բոլոր բնապահպանական խնդիրների եւ ռիսկերի մասին, որոնք առկայ են արտաքին միջավայրում: Այս գիտաժողովը ոչ միայն կը խօսի խնդիրների մասին, այլեւ կը ներկայացնի յստակ առաջարկներ, թէ վեր հանուած հարցադրումների լուծման համար ինչ քայլեր պէտք է իրականացուենէ,- նշեց Կարէն Աւագեանը: ?Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչութեան տնօրէն Նուեր Թորոսեանը կարեւորեց համաժողովի անցկացումը` նշելով, որ քննարկուող թեմաները բաւականին ընդգրկուն են: Գիտաժողովին անդրադարձ կը լինի նաեւ Սեւանի բնապահպանական խնդիրներին: «սեւանը` որպէսզ խմելու ջրի մեծ պաշար, բնականաբար, հետաքրքրում է ոչ միայն Հայաստանին, այլեւ միջազգային հանրութեանը: Այսօր կան Սեւանի ճահճացման, ջրի մաքրութեան հետ կապուած խնդիրներ: Չի բացառւում, որ գիտաժողովի ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի կողմից բարձրացուեն բնակչութեանը յուզող հարցեր, եւ գիտնականների կողմից առաջարկուեն համապատասխան լուծումներէ,- նշեց Նուեր Թորոսեանը: Նա նաեւ համոզմունք յայտնեց, որ «վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ եւ ռիսկէ խորագրով գիտաժողովը կը լինի շարունակական: եռօրեայ գիտաժողովի շրջանակներում կը քննարկուեն մի շարք թեմաներ, այդ թւում` Սեւանի ջրային աւազանի ներկայ վիճակը, մարդածին ազդեցութեան հետեւանքով ջրային ռեսուրսների էկոհամակարգի փոփոխութիւնները, քիմիական-տեխնոլոգիական օբյեկտների ռիսկերի գնահատման մոդելները, խոշոր վթարների դէպքում լճերի եւ ջրամբարների ռադիօակտիւ աղտոտման կանխարգելումները եւ այլն: Շեշտադրուող թեմաներից են նաեւ երկրաբանական միջավայրի վրայ բիզնես գործունէութեան հետեւանքներն ու վտանգները: ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան մամլոյ հաղորդագրութեան, գիտաժողովին հայ եւ օտարերկրեայ մասնագէտները հանդէս կը գան 50-ից աւելի գիտական զեկոյցներով: Հնչած լաւագոյն զեկուցումները հրատարակուելու են ԱՄՆ քիմիական տեխնոլոգիաների եւ ռումինական շրջակայ միջավայրի պահպանութեան ամսագրերում, ինչպէս նաեւ` Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի լրաբերում: գիտական համաժողովի շրջանակներում մասնակիցները կ'այցելեն Սեւանայ լիճ եւ Արարատեան դաշտավայր` աղուտ հողեր: հեռ.` 010545802 (ներքին` 16), 093517112 E-mail: press@heh.am http://www.heh.am/
  -   Մամլո հաղորդագրություն