Կիրոյ Մանոյեան. «տեսանելի ապագայում Ղարաբաղի հարցում ոչ մի առաջընթաց չի լինիէ


Կիրոյ Մանոյեան. «տեսանելի ապագայում Ղարաբաղի հարցում ոչ մի առաջընթաց չի լինիէ

  • 27-09-2011 16:46:53   | Հայաստան  |  Քաղաքական

Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականութեան պատճառով, ինչպէս սեպտեմբերի 27-ի ասուլիսում յայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրոյ Մանոյեանը, տեսանելի ապագայում Ղարաբաղի հարցում ոչ մի առաջընթաց չի լինի: «հետեւաբար տեղաշարժ չի լինի նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացումէ,- նշեց նա: Ըստ Կ.Մանոյեանի, Լղ-ի հարցով բանակցութիւնները դեռեւս կը շարունակուեն Մինսկի խմբի ձեւաչափով, քանի որ նախագահների մակարդակով հանդիպումներ դաշնակցական գործիչը չի ակնկալում: Նրա խօսքերով, Ադրբեջանը այժմ զբաղուած է Մակ-ի Անվտանգութեանն խորհրդին իր անդամակցութիւնն ապահովելու համար կողմնակիցներ փնտրելով: Ադրբեջանի կողմից ռազմատենչ յայտարարութիւնների նուազումն ու քաղաքականապէս զսպուածութիւնը նման կերպ պարզաբանելով, Կ.Մանոյեանը նշեց նաեւ, որ Ադրբեջանին «շշմեցրել էէ իրենց անօդաչու ինքնաթիռի ոչնչացումը ՀՀ զինուժի կողմից:
  -   Քաղաքական