«հայկական ժամանակէ օրաթերթի 27.09.2011թ. «հետքերը ջնջե՞լ ենէ յօդուածի կապակցութեամբ


«հայկական ժամանակէ օրաթերթի 27.09.2011թ. «հետքերը ջնջե՞լ ենէ յօդուածի կապակցութեամբ

  • 28-09-2011 11:53:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յօդուածի հեղինակը, հաւատարիմ մնալով իր ձեռագրին եւ խօսքերը միտումնաւոր համատեքստից հանելով, փորձել է ստեղծել թիւր կարծիք, թէ իբր մինչեւ 1999 թ. տեղի ունեցած ընտրութիւնների վերաբերեալ որեւէ փաստաթուղթ չի պահպանուել, ինչի վերաբերեալ «...թերթի թղթակցի հետ զրոյցում ասել է ԿԸՀ անդամ Տաթեւիկ Օհանեանըէ: մինչդեռ ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովի անդամ Տաթեւիկ Օհանեանը, նշելով, որ 1999 թ.-ից յետոյ տեղի ունեցած ընտրութիւնների վերաբերեալ բոլոր տեղեկութիւնները տեղադրուած են ՀՀ ԿԸՀ համացանցային կայքում, շեշտել է, որ մինչ այդ տեղի ունեցած ընտրութիւնների վերաբերեալ փաստաթղթերը պահպանութեան են յանձնուել Հայաստանի պետական արխիւ: ըստ Հայաստանի Հանրապետութեան կենտրոնական ընտրական յանձնաժողովի մամլոյ հաղորդագրութեան, այս խնդրի առնչութեամբ անհիմն շահարկումներից խուսափելու նպատակով եւս մէկ անգամ տեղեկացնում ենք, որ մինչեւ 1999 թ. կայացած ընտրութիւնների վերաբերեալ բոլոր փաստաթղթերը պահպանւում են Հայաստանի պետական արխիւում:
  -   Մամլո հաղորդագրություն