Աւտոպատահար.Սերեօժայ Վարդանի եւ Ալիկ Սարիբէկի Մելքոնեանները հիւանդանոցոմ մահացել են


Աւտոպատահար.Սերեօժայ Վարդանի եւ Ալիկ Սարիբէկի Մելքոնեանները հիւանդանոցոմ մահացել են

  • 28-09-2011 12:07:27   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 27-ի`ժամը 13.49-ին ահազանգ է ստացուել, որ Արագածոտնի մարզի Իրինդ գիւղի մօտակայքում այրւում է ‘'BMW'' մակնիշի աւտոմեքենայ: դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: հրդեհը մեկուսացուել է ժամը 14.10-ին, մարուել`14.23-ին: Ամբողջութեամբ այրուել է ‘'BMW-520'' մակնիշի 05 ՕՏ 327 պետհամարանիշի աւտոմեքենան: տեղում պարզուել է, որ աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախուելով ծառին` շրջուել է եւ բռնկուել: Մինչ հրշէջ-փրկարարների դէպքի վայր հասնելը, տուժածները` վարորդ,1993 թուականին ծնուած Սերեօժայ Վարդանի եւ 1991թ.ծնուած Ալիկ Սարիբէկի Մելքոնեանները, տեղի ուժերով տեղափոխուել են Թալին քաղաքի հիւանդանոց, որտեղ մահացել են:
  -   Մամլո հաղորդագրություն