Արթուր Բաղդասարեան. Մօտ ապագայում մեր քաղաքացիները կարող են շատ աւելի դիւրացուած ընթացակարգերով մեկնել ԵՄ անդամ երկրներ


Արթուր Բաղդասարեան. Մօտ ապագայում մեր քաղաքացիները կարող են շատ աւելի դիւրացուած ընթացակարգերով մեկնել ԵՄ անդամ երկրներ

  • 28-09-2011 13:39:06   | Հայաստան  |  Քաղաքական
Վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստան-եւրոմիութիւն քաղաքական համագործակցութիւնը բաւականին դրական եւ բուռն զարգացումներ է ունեցել: Այս մասին ԵՄ պատուիրակութեան ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերի եւ Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի համանախագահութեամբ սեպտեմբերի 28-ին անցկացուած Հայաստան-եւրոմիութիւն խորհրդատուական խորհրդի 7-րդ նիստում յայտարարեց Ա.Բաղդասարեանը: հհ ԱԱԽ քարտուղարը, մասնաւորապէս, կարեւորեց Բրիւսէլում տեղի ունեցած Արդարադատութեան, ազատութեան եւ անվտանգութեան հարցերով Հայաստան-եւրոպական միութիւն համագործակցութեան ենթակոմիտէի նիստում Հայաստանի առաջընթացի արձանագրումը: Այդ թւում ԱԱԽ քարտուղարը յիշատակեց Հայաստանում միգրացիոն քաղաքականութեան պետական հայեցակարգի հաստատումը, հարկային ու մաքսային համակարգերում կատարուած դրական բարեփոխումները, Պետական սահմանի կառավարման ռազմավարութիւնը: Արթուր Բաղդասարեանը գոհունակութիւն յայտնեց, որ աւարտուել է հայ-վրացական պետական սահմանի արդիականացման շուրջ նախագծահաշուարկային փաստաթղթերի փաթեթի մշակումը` շուրջ 2500 էջ ծաւալով: «մենք յոյս ունենք, որ առաջիկայ երկու տարուայ ընթացքում իրօք կեանքի կը կոչենք եւրոպացի գործընկերների հետ մեր որդեգրած կարգախօսը` անվտանգ անցում սահուն սահմանովէ,- ասաց Ա.Բաղդասարեանը: ՀՀ ԱԱԽ քարտուղարը գոհունակութիւն յայտնեց նաեւ, որ սեպտեմբերի 19-ին Եւրոպական յանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանի հետ վիզաների տրամադրման գործընթացի դիւրացման մեկնարկը տալու մասին: «կարծում ենք, որ մօտ ապագայում մեր քաղաքացիները կարող են շատ աւելի դիւրացուած ընթացակարգերով մեկնել ԵՄ անդամ երկրներ: Սա մեր համար ունի կարեւոր քաղաքական եւ հանրային նշանակութիւն, եւ Հայաստանի Հանրապետութիւնը ողջունում է այդ գործընթացըէ,- ասաց Արթուր Բաղդասարեանը: ԱԱԽ քարտուղարը կարեւորեց նաեւ սեպտեմբերի 22-ին Հայաստան-եւրոմիութիւն համագործակցութեան երկրորդ նիստում արձանագրուած «բաւականին դրական զարգացումներըէ: Հայաստանը մշակել եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի ուղեկցող նամակով ԵՄ է ուղարկել Հայաստանում Արեւելեան գործընկերութեան շրջանակներում բարեփոխումների արագացման ռազմավարութիւնը, որն արժանացել է ԵՄ հաւանութեանը: «մենք ներկայումս, նաեւ խորհրդատուների հետ ակտիւ ներգրաւուածութեամբ, աշխատելու ենք մեր ապագայ բարեփոխումների ուղղութեամբ: Մենք ողջունում ենք ԵՄ յայտարարութիւնը` ինչքան բարեփոխումներ, այնքան աջակցութիւնէ:
  -   Քաղաքական