Սուպերմարկե՞տ,թէ՞ տանն աւելի մօտ գտնուող փոքրիկ խանութ,այս է խնդիրը…


Սուպերմարկե՞տ,թէ՞ տանն աւելի մօտ գտնուող փոքրիկ խանութ,այս է խնդիրը…

  • 28-09-2011 14:11:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մ-ինֆոյ մարքեթինգային եւ բիզնես խորհրդատուական ընկերութիւնն այս անգամ փորձել է բացայայտել սպառողների կարծիքն ու վերաբերմունքը սուպերմարկետների նկատմամբ: Հարցման նպատակն է եղել պարզել Երեւանի սուպերմարկետների ցանցերի գլխաւոր թերութիւնները եւ ցանցերից իւրաքանչիւրի առաւելութիւնները: Հարցումն ինչպէս միշտ իրականացուել է “դեմ առ դէմ” մեթոդով, մասնակիցների թիւն է` 500 հոգի, որոնք լիովին ազատ էին իրենց ընտրութեան մէջ: այսպիսով, ամփոփելով հետազօտութեան արդիւնքները` կարող ենք տեսնել,որ հարցուողների 25.7%-ը դժգոհում են սուպերմարկետներում սպասարկման որոակից, 23.9%-ը` բարձր գներից, 15.6%-ը համարում են, որ սուպերմարկետներում վաճառուող մթերքն այնքան էլ թարմ չէ, ինչպէս նաեւ հարցուողների կողմից նշուել են այնպիսի դժգոհութիւններ, ինչպիսիք են` տեսականու սղութիւն, մթերքի ցածր որակ, աւտոկայանների պակաս, նեղ անցումներ ցուցապահարանների արանքում եւ այլն: Հարցուողների 44.4%-ն նախընտրում են տանը մօտ գտնուող մթերային խանութները գնային յարմարութեան համար, իսկ 42%-ը` տեղի յարմարութեան համար: Ըստ Մ-ինֆոյ ՍՊԸ մամլոյ հաղորդագրութեան, հարցուողներն իրենց կարծիքն են արտայայտել իւրաքանչիւր սուպերմարկետի վերաբերեալ` հիմնականում յիշատակուած սուպերմարկետներն են` Սաս, Սթար, Ֆրեշ, Երեւան Սիթի, Մոսկուիչկայ եւ Նոր Զովք: Հարցուողները գնահատել են սուպերմարկետների ցանցերն ըստ այնպիսի ցուցանիշների, ինչպիսիք են` գնի յարմարութիւն, տեղի յարմարութիւն, տեսականու հարստութիւն, սպասարկման որակ եւ այլն: Այս արդիւնքներից ելնելով սուպերմարկետներից իւրաքանչիւրը յաղթող է դարձել այս կամ այն անուանակարգում: Ցանկանու՞մ էք իմանալ որտեղ է ամենաթարմ մթերքն ըստ սպառողների, կամ ո՞ր սուպերմարկետների ցանցն է ապահովում բարձր սպասարկամ որակ,եւ այլ հետաքրքիր արդիւնքներ սուպերմարկետների վերաբէյալ կարող էք դիմել Մ-ինֆոյ ՍՊԸ: «սուպերմարկետների ցանցերից մէկն առանձնանում է իր ապրանքի թարմութեամբ եւ բարձր որակով, միւսը ամենավստահելին է եւ վայելում է բարձր հեղինակութիւն, երրորդն ամէնից շատ է գովազդային ակցիաներ կազմակերպում, մէկ ուրիշ սուպերմարկետ աչքի է ընկնում իր տեղի յարմարութեամբ,սուպերմարկետների ցանցերից մէկն առանձնանում է “գնային առաջնորդ” (cost leader) հանդիսանալով, քանի որ ունի ամէնից յարմար գներն` ըստ հարցուողների, կար մեր ցանկում նաեւ մի սուպերմարկետների ցանց, որ , որքան էլ զարմանալի կթուայ, շատ քիչ ճանաչում ունէր` հաշուի առնելով այն փաստը որ նոր չէ եւ մի քանի տարուայ գործունէութիւն ունի Երեւան քաղաքում: Այս անգամ արդիւնքները շատ աւելի հետաքրքիր են եւ մօտ ապագայում կը լուսաբանուեն նաեւ մեր կայքում է,- մեկնաբանել է Մ-ինֆոյ ՍՊԸ տնօրէն Մարիամ Սիմոնեանը: Աւելի մանրամասն տեղեկութիւնների համար եւ սպառողի վարքագիծը վերհանող այլ տեղեկութիւններ ստանալու նպատակով կարող էք դիմել Մ-ինֆոյ ՍՊԸ` այցելելով Իսահակեան 28, կամ զանգահարելով +374 (10) 522034 ֆիքսուած եւ +374 (55) 502050 բջջային հեռախօսահամարներին:
  -   Մամլո հաղորդագրություն