Խաչանուշ Յակոբեան. «քաղցկեղի բուժման միակ միջոցը հիւանդութեան` ժամանակին ախտորոշումն ու կանխարգելումն է»


Խաչանուշ Յակոբեան. «քաղցկեղի բուժման միակ միջոցը հիւանդութեան` ժամանակին ախտորոշումն ու կանխարգելումն է»

  • 28-09-2011 14:59:38   | Հայաստան  |  Հասարակութիւն
Քաղցկեղը ամբողջ աշխարհում տարածուած հիւանդութիւն է, որի աճ դիտարկւում է նաեւ Հայաստանում: Այս մասին տեղեկացրեց Հայ-ամերիկեան առողջութեան կենտրոնի գործադիր տնօրէն Խաչանուշ Յակոբեանը սեպտեմբերի 28-ի ասուլիսում` յաւելելով, որ քաղցկեղի բուժման միջոցը հիւանդութեան` ժամանակին ախտորոշումն ու վաղ շրջանում կանխարգելումն է: «յուրաքանչիւր կին տարին մէկ անգամ պէտք է անցի մամոգրաֆիկ հետազօտութիւնէ,- խորհուրդ տուեց Խ. Յակոբեանը եւ աւելացրեց, որ Հայաստանում կանանց շրջանում առաւել տարածուած էն կրծքագեղձի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի տեսակները: Հայ-ամերիկեան առողջութեան կենտրոնի գործադիր տնօրէն Խ. Յակոբեանը տեղեկացրեց նաեւ, որ, Հաակ-ի 14 տարուայ գործունէութեան ընթացքում կատարուել էն աւելի քան 231747 հետազօտութիւն եւ ամէն տարի հետազօտուել է շուրջ 20 հազար կին: «կրծքագեղձի քաղցկեղի հետազօտութիւնների թիւը մինչ օրս 136341 է. հիւանդութիւնը ախտորոշուել է շուրջ 6500 այցելուի մօտ: 77500-ի մօտ յայտնաբերուել է կրծքագեղձի բարորակ ախտահարումէ,- տեղեկացրեց Խ. Յակոբեանը եւ նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղի դէպքերը ունէն երիտասարդացման միտում: «մինչ օրս 60 դէպք է գրանցուել 0-29 տարեկան անձանաց մօտէ,- ասաց նա: Անդրադառնալով հիւանդութեան առաջացման պատճառներին, նա նշեց, որ քաղցկեղը հիմանականում ունի ժառանգական բնոյթ: «այն կարող է առաջանալ ծանր սթրեսների արդիւնքում, ինչպէս նաեւ ռիսկի գործօնը կարող է մեծանալ 35 տարեկանից յետոյ ծննդաբերելուց յետոյ: Հաակ-ի գործադիր տնօրէն Խ. Յակոբեանը քաղցկեղից խուսափելու համար խորհուրդ տուեց զբաղուել սպորտով եւ սննդակարգի մէջ ներառել առաւել մեծ քանակութեամբ լօլիկ, կարմիր խաղող, սոխ, սխտոր եւ սեւ շոկոլադի համադրութիւնը կարմիր գինու հետ:
  -   Հասարակութիւն