Հյդ-ն համակարգային խնդիր է համարում <<Ամբողջական>> իշխանափոխութիւնը


Հյդ-ն համակարգային խնդիր է համարում <<Ամբողջական>> իշխանափոխութիւնը

  • 29-09-2011 14:41:31   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի երլոյթը Մակ-ի Գլխաւոր ասամբլէայի 66-րդ նստաշրջանում կարելի է համարել յաջողուած: Նման տեսակէտ յայտնելով սեպտեմբերի 29-ի ասուլիսում, ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ <<Հյդ>> խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը նշեց, որ անթերի էր Ղարաբաղի հարցին եւ հայ-թուրքական յարաբերութիւններին վերաբերող հատուածը: Այդուհանդերձ այդ ելոյթից դաշնակցական գործիչը դրական արդիւնքներ չի ակնկալում: Անդրադառնալով շրջանառուող այն լուրերին, թէ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը կարող է միանալ Դաշնակցութեանը, Վ.Յովհաննիսեանը նշեց, որ նման դիմում կամ առաջարկ իրենք չեն ստացել: Առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին որեւէ ուժի հետ դաշինքով Հյդ-ի հանդէս գալը Վ.Յովհաննիսեանը քիչ հաւանական է համարում: Իսկ նախագահական ընտրութիւններին Դաշնակցութիւնը կ'առաջադրի սեփական թեկնածուին: Միաժամանակ Վ.Յովհաննիսեանը նշեց, որ Հյդ-ն համակարգային խնդիր է համարում «ամբողջականէ իշխանափոխութիւնը:
  -   Քաղաքական