Աւտոլուացման կէտի աշխատակիցը փախցրել է ընկերութեանը պատկանող աւտոմեքենան


Աւտոլուացման կէտի աշխատակիցը փախցրել է ընկերութեանը պատկանող աւտոմեքենան

  • 30-09-2011 11:50:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ոստիկանութեան մամլոյ վարչութիւնից, սեպտեմբերի 29-ին, ժամը 11.15-ին, տաքսի ծառայութիւններից մէկից ոստիկանութեան Էրեբունու բաժնում հաղորդում է ստացուել, որ նոյն օրը, ժամը 05.30-ին, աւտոլուացման կէտի աշխատակիցը փախցրել է ընկերութեանը պատկանող «դէու Նեքսիաէ մակնիշի աւտոմեքենան: պարզուել է, որ նոյն օրը, ժամը 05.30-ին, աւտոլուացման կէտի 28-ամեայ աշխատակիցը վարելով նշուած աւտոմեքենան` Կարապետ Ուլնեցու եւ Ներսիսեան փողոցների հատման մասում բախուել է բնակելի տան պատին, ինչի պատճառով աւտոմեքենան վնասուել եւ տեղափոխուել է ճանապարհային ոստիկանութեան տուգանային հրապարակ: կատարւում է հետաքննութիւն:
  -   Մամլո հաղորդագրություն