Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներ Կանադայում


Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներ Կանադայում

  • 30-09-2011 13:10:25   | Կանադա  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 22-ին Bonjour l'Armenie ծրագրի շրջանակներում Մոնրէալի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած անդրանիկ տօնական միջոցառում-ընդունելութիւն: կանադայում ՀՀ դեսպան Արմէն Եգանեանի եւ Մոնրէալի քաղաքապետ Ժերալ Թրամբլէի շնորհաւորական ուղերձներից յետոյ ներկաներին ողջունել է Մոնրէալի Գառնի պարախումբը: միջոցառմանը ներկայ էին քաղաքային խորհրդի անդամներ, Մոնրէալում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներ, Հայ Առաքելական Եկեղեցու Կանադայի թեմի Առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Քալստանեանը, հայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ: Bonjour l'Armenie ծրագրի շրջանակներում Կանադայում նախատեսւում է իրականացնել մի շարք միջոցառումներ նուիրուած Հայաստանի Հանրապետութեան անկախութեանը, այդ թւում Գալա-համերգ հայ եւ կ'անադացի յայտնի երգիչների մասնակցութեամբ, որը տեղի կ'ունենայ հոկտեմբերի 1-ին Մոնրէալում: ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, սեպտեմբերի 25-ին Կանադայում ՀՀ դեսպանութեան հովանու ներքոյ Տորոնտոյ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած տօնական հանդիսութիւն: Միջոցառումն աննախադէպ էր կ'անադահայ 28 կազմակերպութիւնների միասնական մասնակցութեան տեսանկիւնից` յանձինս Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի, Հայ կաթոլիկ եւ Բողոքական եկեղեցիների, աւանդական երեք կուսակցութիւնների եւ բոլոր մշակութային ու ազգակցական միութիւնների: Միջոցառմանը շնորհաւորական ուղերձով դիմեց ՀՀ դեսպան Արմէն Եգանեանը, ինչին յաջորդեց տօնական համերգ եւ ընդունելութիւն:
  -   Մամլո հաղորդագրություն