Հոկտեմբերի 1-3-ը կ'իրականացուի «անի-1050` ճանապարհորդութիւն դէպի պատմական հայրենիք ծրագիրը


Հոկտեմբերի 1-3-ը կ'իրականացուի «անի-1050` ճանապարհորդութիւն դէպի պատմական հայրենիք ծրագիրը

  • 30-09-2011 14:53:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսաւորմամբ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը հոկտեմբերի 1-3-ը կ'իրականացնի «անի-1050` ճանապարհորդութիւն դէպի պատմական հայրենիքէ ծրագիրը: Երեւանի պետական բժշկական համալսարանի բարձր հասարակական ակտիւութիւն եւ բարձր առաջադիմութիւն ունեցող մի խումբ ուսանողներ, դասախօսներ կ'ուղեւորուեն պատմական Հայաստան: ծրագիրը նուիրուած է Անիի 1050-ամեակին, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակին, ինչպէս նաեւ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի հիմնադրման 20-ամեակին: Ուղեւորութեան առաջին օրը մասնակիցները կ'այցելեն հայոց 10-րդ մայրաքաղաք Կարս, կը շրջեն քաղաքում, կը լինեն Եղիշէ Չարենցի հայրական տանը, Առաքելոց եկեղեցում, Կարսի բերդում, թանգարանում, ռուսական գիմնազիայում: Այնուհետեւ ուղեւորութիւնը կը շարունակուի դէպի Բայազետ, կը բարձրանան Արարատ սարը (2500 մ)` այնտեղ բարձրացնելով ՀՀ պետական դրօշը: Երկրորդ օրը մասնակիցները կը շրջեն Վանով եւ կ'ուղեւորուեն դէպի Սարիղամիշ: Ուղեւորութեան 3-րդ օրը նախատեսուած է այցելութիւն հայոց 11-րդ մայրաքաղաք Անի: Երիտասարդները կը լինեն Մայր տաճարում, Գագկաշեն, Տիգրան Հոնենց, Փրկչի եկեղեցիներում, Կուսանաց վանքում, Մանուչէի մզկիթում եւ այլն: Ճանապարհորդութեան ընթացքում երիտասարդներին կտրուեն բոլոր նշուած վայրերի մասին պատմող տեղեկատուական թերթիկներ: ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան մամլոյ հաղորդագրութեան, «անի-1050` ճանապարհորդութիւն դէպի պատմական հայրենիքէ ծրագրի նպատակն է երիտասարդութեան շրջանակներում էլ աւելի բարձրացնել ազգային ինքնագիտակցութիւնը, ազգասիրութիւնն ու հայրենասիրութիւնը, վառ պահել պատմական ժառանգութեան նկատմամբ սրբազան կարօտը, որը մեզ են փոխանցել մեր պապերն ու հայրերը:
  -   Մամլո հաղորդագրություն