Հայաստանի անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած միջոցառում Սիրիայում


Հայաստանի անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած միջոցառում Սիրիայում

  • 30-09-2011 19:20:43   |   |  Քաղաքական
Սեպտեմբերի 29-ին Դամասկոսում տեղի է ունեցել ընդունելութիւն` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակին: Տօնական միջոցառմանը ներկայ էին Սիրիայի կառավարութեան անդամներ, խորհրդարանի ներկայացուցիչներ, Սիրիայում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներ, հասարակական, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպութիւնների եւ հայկական համայնքային կառոյցների ղեկավարներ, հոգեւոր, առաջնորդներ լրագրողներ: Ողջոյնի խօսքով հիւրերին դիմել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադեանը: Իր ելոյթում դեսպան Փոլադեանն անդրադարձել է անկախութեան տարիների ընթացքում արձանագրուած ձեռքբերումներին ու նուաճումներին, առկայ մարտահրաւէրներին, հայ-սիրիական երկկողմ յարաբերութիւններին ու Հայաստան-սփիւռք գործակցութեանը: Դեսպանը մասնաւորապէս նշել է, որ 1991թ. հայ ժողովուրդը կատարել է ազատ եւ անկախ ապրելու իր պատմական ընտրութիւնը, որով հնարաւորութիւն է ստացել դառնալ միջազգային հանրութեան ընտանիքի լիիրաւ անդամ, անդամակցել Մակ-ին եւ Եւրախորհրդարանին, տէր կանգնել իր արդար դատին: Միջոցառումն ուղեկցուել է հայ դասականների ստեղծագործութիւնների կատարումներով եւ Հայաստանի վերաբերեալ ֆիլմերի ցուցադրութեամբ: Ընդունելութեան պաշտօնական մասի աւարտից յետոյ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադեանը հայ համայնքի ներկայացուցիչներին ու ստեղծագործական կոլեկտիւներին է յանձնել ՀՀ սփիւռքի եւ մշակոյթի նախարարութիւնների պարգեւներն ու պատուոգրերը:
  -   Քաղաքական