Իտալիայի Չերկիարայ դի Կալաբրիայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը


Իտալիայի Չերկիարայ դի Կալաբրիայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը

  • 01-10-2011 11:35:19   |   |  Քաղաքական
Սեպտեմբերի 24-ին Իտալիայի Կալաբրիա տարածաշրջանի Չերկիարայ դի Կալաբրիայի /Cerchiara di Calabria/ քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան եւ հետ կապի վարչութիւնից, ընթացիկ տարում սա Իտալիայի 6-րդ քաղաքն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանութեան փաստը: Ապրիլին Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ միաձայն որոշումներ էին կայացրել Իտալիայի հետեւեալ քաղաքային խորհուրդները` Սան Ջորջոյի (Պադովայի նահանգ), Բոլանոյի (Սպեցիայի նահանգ), Սերմիդէի (Մանտովայի նահանգ) եւ Դորգալիի (Նուորոյի նահանգ), Իզոլայ դել Լիրի (Ֆրոսինոնէ նահանգ): Այսպիսով, Իտալիայում Ցեղասպանութիւնը ճանաչած նահանգների /4/ եւ քաղաքների /59/ ընդհանուր թիւը հասաւ 63-ի:
  -   Քաղաքական