Հրազէնից արձակուած կրակոցից մահացել է Գիւմրիի «յայտնի հեղինակութիւն» Սենիկ Մկրտչեանը


Հրազէնից արձակուած կրակոցից մահացել է Գիւմրիի «յայտնի հեղինակութիւն» Սենիկ Մկրտչեանը

  • 03-06-2011 20:06:39   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յունիսի 3-ի ժամը 16:30-ի սահմաններում Գիւմրիի Երեւանեան խճուղու մերձակայքում հրազէնից արձակուած կրակոցներից մահացել է Շիրակի մարզի Ախուրեան համայնքի բնակիչ 47-ամեայ Սենիկ Մկրտչեանը: Նա Ախուրեանի ,կուլակաւանէ կոչուող թաղամասի բնակիչ էր, իսկ Գիւմրիում յայտնի ,հեղինակութիւններիցէ էր: Սենիկ Մկրտչեանը նաեւ ,եւրոէ տաքսի ծառայութեան սեփականատէրն էր: Ըստ Զլմ-ների, սպանութեան վերաբերեալ Գիւմրիում շրջանառուող մի քանի վարկած կայ: Դրանցից մէկի համաձայն Ս.Մկրտչեանի մեքենայում տեղի է ունեցել վիճաբանութիւն, որի ժամանակ թաղամասում լսուել են կրակոցնէր եւ վերջինս մահացել է գլխից ստացած կրակոցից: Մէկ այլ շրջանառուող վարկածի համաձայն տեղի ունեցածն ինքնասպանութիւն է, որից առաջ Սենիկ Մկրտչեանը Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հոռոմ գիւղում հրազէնով սպանել էր իր ընկերուհուն` 27-ամեայ Մայա Մկրտչեանին, կրակելով նախ նրա ձեռքին, ապա գլխին: Ընկերուհուն սպանելուց յետոյ Սենիկ Մկրտչեանն ուղեւորուել է Գիւմրի եւ ճանապարհին` Երեւանեան խճուղում գտնուող «Մեծ անիւ» աւտոպահեստամասերի խանութի մօտակայքում, ինքնասպանութիւն է գործել:
  -   Հասարակութիւն