Ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի, Արցախի քաղաքացիները օգտուել էն ազատ ընտրութեան` աշխարհի բոլոր ժողովրդների անօտարելի իրաւունքից


Ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի, Արցախի քաղաքացիները օգտուել էն ազատ ընտրութեան` աշխարհի բոլոր ժողովրդների անօտարելի իրաւունքից

  • 01-10-2011 13:32:52   |   |  Քաղաքական
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարութիւնը հոկտեմբերի 1-ին հանդէս է եկել ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների անցկացման վերաբերեալ Ադրբեջանի վերջին նախաձեռնութիւնների եւ Բաքուի արձագանքի կապակցութեամբ յայտարարութեամբ, որում ասուած է. « 2011թ. սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում անցկացուած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնները հանդիսացել էն ժողովրդավարական գործընթացի հերթական յաջող դրսեւորումը: Իշխանութեան մարմինները, որոնք ձեւաւորուել էն, բազմաթիւ միջազգային դիտորդների գնահատման համաձայն, ազատ քուէարկութեան միջոցով, կոչուած էն շարունակելու մեր հանրապետութիւնում ղարաբաղի ժողովրդի ինքնակազմակերպուածութեան բարձրացման, ինչպէս նաեւ բաց եւ ժողովրդավարական հասարակութեան հիմքերի յետագայ ամրապնդման մշտական գործընթացը: ԼՂՀ քաղաքացիները օգտուել էն ազատ ընտրութեան` աշխարհի բոլոր ժողովրդների անօտարելի իրաւունքից: Այս համատեքստում մենք դիտարկում ենք Լղհ-ում ժողովրդավարական գործընթացների ցանկացած քննադատութիւն` չհիմնաւորուած եւ միջազգային յարաբերութիւնների զարգացման ժամանակակից միտումներին չհամապատասխանող: Բացի դրանից, ԼՂՀ Ագն-ն տեղին է համարում Ադրբեջանին յիշեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ժողովրդավարական զարգացման եւ քաղաքացիական հասարակութեան ամրապնդման իրաւունքից զրկելու փորձերի դատապարտուածութեան մասին եւ միաժամանակ մտահոգութիւն է յայտնում հարեւան հանրապետութիւնում նոյնատիպ գործընթացների բացակայութեամբ: Նախարարութիւնը նաեւ դիմում է միջազգային հանրութեանը կառուցողական եւ հետեւողական վերաբերմունք դերսեւորել Լղհ-ում բոլոր գործընթացների նկատմամբ, որոնք նպաստում էն Հիւսիսային Կովկասում բաց եւ ժողովրդավարական հասարակութեան ձեւաւորմանը»:
  -   Քաղաքական