Վաշինգթօնի Քարնեգի հիմնադրամում քննարկուել է Հայաստանի ներքաղաքական վիճակը


Վաշինգթօնի Քարնեգի հիմնադրամում քննարկուել է Հայաստանի ներքաղաքական վիճակը

  • 03-06-2011 19:55:10   | ԱՄՆ  |  Քաղաքական
Յունիսի 2-ին Վաշինգտօնի Քարնեգի հիմնադրամում տեղի ունեցել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին նուիրուած քննարկում, որը վարել է հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագէտ Թոմաս դէ Վաալը։ Նա նշել է, որ Հայաստանի ներքաղաքական իրադրութեան վերաբերեալ քննարկում առաջին անգամն է կազմակերպւում: Ըստ «Ազատութիւն» ռադիօկայանի, քննարկմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի Foreign Policy Center-ի փորձագէտ Ադամ Հագը, ում ղեկավարած փորձագիտական խումբն այս տարուայ մարտին Հայաստանին վերաբերող զեկոյց էր ներկայացրել, Վաշինգտօնի National Democratic Institute-ի Եւրասիայի գծով տնօրէն Լորա Ջութը, Ամերիկեան իրաւաբանների ասոցիացիայի անդամ, Հայաստանի գծով տնօրէն Դօն Շաքը, Հայաստանում Ամն-ի նախկին դեսպան Ջոն Էւանսը։ Լորա Ջութը կարծիք է յայտնել, որ վերջին մի քանի շաբաթների իրադարձութիւնները շատ նշանակալի, շատ դրական եւ ողջունելի են. բանտարկեալների ազատ արձակումը, մարտի 1-ի իրադարձութիւնների հետաքննութիւնը վերսկսելը, Ազատութեան հրապարակում հաւաքները թոյլատրելը եւ ներքին երկխօսութեան խոստումը շատ կարեւոր իրադարձութիւններ են: Սակայն Ջութին հետաքրքրում են այս փոփոխութիւնների դրդապատճառները` արդեօք սա միայն մարտավարական հնա՞րք է, որ թոյլ է տալիս կառավարութեանը ,բաց թողնել գոլորշինէ եւ թուլացնել լարուածութիւնը, իսկ ընդդիմութեանը` աւելի շատ նախարարական պաշտօններ եւ տեղեր ստանալ խորհրդարանում, թէ՞ սա իրենից ներկայացնում է աւելի նշանակալի փոփոխութիւն դէպի ազատականացում եւ ժողովրդավարութիւն: Իր խօսքի վերջում Ջութը եզրակացրել է. ,բանտարկեալների ազատ արձակումը եւ հաւաքները թոյլ տալը, թւում է, սխալ տեքստի շտկում է, սակայն երբ մենք հետ ենք նայում` տեսնում ենք, որ սա կարծես թէ հիմնաւորապէս նոր տեքստ է, եւ Հայաստանը սկսել է նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացէ: Դօն Շաքն իր ելոյթում անդրադարձել է Հայաստանի օրէնսդրական, իրաւական խնդիրներին եւ մէջբերել Ադամ Հագի վերջին` ,հայաստանը լուսարձակի տակէ զեկոյցից այն միտքը, որ կոռումպացուած արդարադատութիւնը Հայաստանի զարգացման ամենամեծ խոչընդոտներից է, ապա եզրակացրել. ,դժուար է գերագնահատել մարտի 1-ի իրադարձութիւնների ազդեցութիւնը Հայաստանի արդարադատութեան եւ մարդկանց կողմից արդարադատութեան ընկալման վրայ: Աւելի քան 93 գործեր, որ լայնօրէն լուսաբանուել են, ընկալուել են որպէս քաղաքական շոու, այլ ոչ թէ արդար դատավարութիւն, եւ այդ շարունակուող տպաւորութիւնը մեծապէս ազդել է մարդկանց կողմից արդարադատութեան ընկալման վրայ: Մենք յոյս ունենք, որ վերջին զարգացումները կը կոտրեն այդ արդէն ձեւաւորուած կարծրատիպը մարդկանց մօտէ: Ջոն Էւանսը ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, էւոլիւցիայ է` զարգացում, այլ ոչ ռեւոլիւցիայ` յեղափոխութիւն: ,ինչ ենք տեսնում. իմ կարծիքով` տեղի է ունենում այն, ինչ մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք տեսնել` սա էւոլիւցիայ է, ոչ ռեւոլիւցիաէ,- յայտարարել է Հայաստանում Ամն-ի նախկին դեսպանը:
  -   Քաղաքական