Պայթիւն եւ փլուզում գազի արտահոսքից


Պայթիւն եւ փլուզում գազի արտահոսքից

  • 03-10-2011 14:27:52   |   |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 30-ին`ժամը 22.32-ին ահազանգ է ստացուել, որ Կ'ոտայքի մարզի Քանաքեռաւան գիւղի 11-րդ փողոցի թիւ 21/4այ տանը տեղի է ունեցել պայթիւն եւ փլուզում, կայ տուժած: Դէպքի վայր են մեկնել մէկ մարտական հաշուարկ, փրկարարական ուժերի վարչութեան յատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային առավարման կենտրոնի օպերատիւ խումբը: Դեռեւս չպարզուած հանգամանքներում, երկյարկանի տան երկրորդ յարկում տեղի է ունեցել պայթիւն (նախնական տուեալներով` գազի արտահոսքից), որի հետեւանքով փլուզուել են երկրորդ հարկի պատերը եւ ծածկը, փլատակների տակն է մնացել տան բնակիչ,1956 թ. ծնուած Անահիտ Խաչատրեանը: Տուժածը ստացել է տարբեր աստիճանի վնասուածքներ եւ այրուածքներ: Փրկարարների ուժերով բարձրացուել են արգելափակող երկաթբետոնէ կառուցատարրերը, որից յետոյ պարամեդիկը կարողացել է մօտենալ տուժածին եւ ցուցաբերել առաջին բուժ.օգնութիւն: Այնուհետեւ Ա.Խաչատրեանը դուրս է բերուել փլատակների տակից եւ տեղափոխուել շտապօգնութեան աւտոմեքենայ: Տուժածը տեղափոխուել է Երեւան քաղաքի ճառագայթային բժշկութեան եւ այրուածքների գիտական կենտրոն, այնուհետեւ` «Արմենիա» ԲԿ, առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատուել է ծանր:
  -   Մամլո հաղորդագրություն