Աւտոպատահար Եղէգնաձոր-երեւան աւտոճանապարհին. Կան տուժածներ


Աւտոպատահար Եղէգնաձոր-երեւան աւտոճանապարհին. Կան տուժածներ

  • 03-10-2011 14:40:43   |   |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 1-ին`ժամը 09.25-ին ահազանգ է ստացուել, որ Վայոց ձորի մարզում` Եղէգնաձոր-երեւան աւտոճանապարհին` Արփի գիւղի մօտ տեղի է ունեցել աւտոպատահար: Դէպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչութեան փրկարարական ջոկատը: Պարզուել է, որ Արփի գիւղի յարակից շուկայի մօտակայքում` ճամփեզրին, կողքի է շրջուել «ֆորդ-տրանզիտ» մակնիշի 19 ՕՕ 929 պետհամարանիշի մարդատար միկրոաւտոբուսը (վարորդ` Ա. Նահապետեան), ինչի հետեւանքով միկրոաւտոբուսի 6 ուղեւորներից տուժել են 2003 թ. ծնուած Ռուբեն եւ 1970 թ.ծնուած Արմէն Նահապետեանները, որոնք փրկարարների ուժերով դուրս են բերուել աւտոմեքենայից եւ յանձնուել շտապօգնութեան աշխատակիցներին: Նրանք տեղափոխուել են Եղէգնաձոր քաղաքի հիւանդանոց: Տուժածների առողջական վիճակները գնահատուել է բաւարար:
  -   Մամլո հաղորդագրություն