Կոալիցիան աննպատակայարմար է համարում անօրինական հաւաքների պայմաններում իշխանութիւն-հակ երկխօսութեան վերսկսումը


Կոալիցիան աննպատակայարմար է համարում անօրինական հաւաքների պայմաններում իշխանութիւն-հակ երկխօսութեան վերսկսումը

  • 03-10-2011 20:38:54   | Հայաստան  |  Քաղաքական
"Անօրինական հաւաքների պայմաններում իշխանութիւն-հակ երկխօսութիւնն արդիւնք չի տա՞յ,- այդսպիսի եզրահանգման է եկել քաղաքական կոալիցիայի աշխատանքային խումբը երկուշաբթի` երկու ժամից աւելի քննարկելով իշխանութիւն-հակ երկխօսութեան վերսկսուելու մասին ՀԱԿ առաջարկը: Ինչպէս լրագրողների հետ զրոյցում տեղեկացրել է քաղաքական կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասեանը, իրենք անընդունելի էն համարում իշխանութիւնների օրինական գործողութիւնները խեղաթիւրելը եւ երկխօսութեան վիժեցումը: Նա յոյս յայտնեց, որ ՀԱԿ իրենց գործընկերները վերջապէս կը հասկանան, որ հարցերը քննարկելու եւ լուծումներ գտնելու միակ ճանապարհը երկխօսութեան սեղանի շուրջ աշխատանքը շարունակելն է:
  -   Քաղաքական