ԵԱՀԿ առաքելութիւնը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի ուղութեամբ


ԵԱՀԿ առաքելութիւնը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի ուղութեամբ

  • 04-10-2011 12:38:12   |   |  Քաղաքական

Հոկտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնների հետ նախօրօք ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն` ԵԱՀԿ առաքելութիւնը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի ուղութեամբ: ԼՂՀ Պաշտպանութեան բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիայ/, Ուիլեամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ եւ բարձր մակարդակի պլանաւորման Խմբի ներկայացուցիչ Մայքլ Օ'քոննորը /Իռլանդիայ/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գրասենեակի համակարգող Իմրէ Պալատինուսը /Հունգարիայ/, ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստոյ Խրիստովը /Բուլղարիայ/, ինչպէս նաեւ բարձր մակարդակի պլանաւորման Խմբի ներկայացուցիչ Վլադիմիր Ռեզնիկովը /Ռուսաստանի Դաշնութիւն/: դիտարկումն անցել է ըստ նախատեսուած ժամանակացոյցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրուել: Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութեան, դիտարկման առաքելութեանը ղարաբաղեան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարութեան եւ Պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչները:
  -   Քաղաքական