Սուրբ Թարգմանչաց տօն


Սուրբ Թարգմանչաց տօն

  • 06-10-2011 14:31:25   | Հայաստան  |  Հասարակութիւն
Այս տարի հոկտեմբերի 8-ին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս.Թարգմանչաց տօնը: Այն տօնւում է ամէն տարի հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատուածում: Նշելով սուրբ Թարգմանիչների յիշատակը`մենք ձգտում ենք արժանին մատուցել նրանց կատարած մեծ գործին: Տօնի օրը հարիւրաւոր մարդիկ էն ուխտի գալիս Օշական գիւղը, Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, ուր ամփոփուած է սուրբ վարդապետի աճիւնը, եւ մասնակցում տօնական Պատարագին: Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս Մատենադարանից Շուխոնց Աւետարանը հանդիսաւոր թափօրով կը բերուի Օշականի եկեղեցին: Իսկ առաւօտեան գիւղի կենտրոնից դէպի սրբավայրը մեկնարկելու է տօնական երթը, որ կազմակերպել է Սբ Մեսրոպ Մաշտոցի երիտասարդաց միութիւնը: հայ առաքելական եկեղեցու տօնացոյցի համաձայն`այս տօնը նշւում է տարին երկու անգամ: Առաջինը կոչւում է «սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայէ եւ տօնւում է հոգեգալստեանը յաջորդող երեսուներեքերորդ օրը: Երկրորդը կոչւում է «տօն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների`Սահակի եւ Մեսրոպի, եւ նրանց սուրբ աշակերտների` Եղիշէի, Մովսէս Քերթողի, Դաւիթ Անյաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու (Ներսէս Շնորհալի)է: Հետաքրքիր է, որ Հայաստանը միակ երկիրն է, որն ունի Ս. Թարգմանիչների տօն: 4-րդ դարում հայ ժողովուրդը դժուարին կացութեան մէջ էր յայտնուել: Հայոց աշխարհը բաժանուել էր երկու հզօր հարեւանների միջեւ (387թ.): Արեւմտեան Հայաստանը գտնւում էր Բիւզանդիայի տիրապետութեան տակ, իսկ Արեւելեանը` Պարսից թագաւորութեան: 389թ. Արեւելեան Հայաստանի թագաւոր դարձաւ Վռամշապուհ Արշակունին, իսկ կաթողիկոսական գահին էր բազմել Ս.Սահակ Պարթեւը: Ծանր ժամանակաշրջանում այս երկու անձանց էր վիճակուել կառավարել Հայոց երկիրն ու եկեղեցին: Եւ ճիշտ օտարների հալածանքների պայմաններում էլ սկիզբ առաւ հայ մշակոյթի ոսկեդարը: Բայց մինչ այդ դեռ պէտք է ստեղծուէր հայոց այբուբենը, քանի որ չկար հայերէն գիր ու գրականութիւն: Եկեղեցիներում արարողութիւնները կատարւում էին ժողովրդին անհասկանալի լեզուներով`յունարէն կամ ասորերէն: Աստուածաշունչը եւս հայերէն թարգմանուած չէր: Այս խնդրի շուրջ առաւել մտահոգուած էր Մեսրոպ Մաշտոց վարդապետը:Նա անընդհատ մտածում էր Ս.Գիրքը հայերէնի վերածելու գաղափարի շուրջ: Մաշտոցը դիմում է Հայոց կաթողիկոսին եւ մեծ ընդունելութիւն է գտնում: Պարզւում է, որ նա նոյնպէս մտահոգուած է այդ հարցով: Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթեւի ծրագրերն արժանանում էն նաեւ թագաւորի` Վռամշապուհ Արշակունու հաւանութեանը: Մաշտոցը սկզբում փորձում է գործածել Դանիէլ անունով մի ասորի քահանայի մօտ եղած նշանագրերը, բայց ապարդիւն, քանի որ դրանք չէին կարող ամբողջութեամբ արտայայտել հայոց լեզուի առանձնայատկութիւնները: Վարդապետը, վերցնելով իր աշակերտներին, գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր եւ նրան յաջողւում է ստեղծել հայոց գրերը 405թ.-ին, ինչպէս շատ գրքերում է ասւում. «մաշտոցն իր մէջ ամփոփուեց եւ ապաւինեց Աստծուն պահքով ու աղօթքներով: Եւ Աստուած, որ կատարում է իրենից երկիւղ կրողների կամքը, լսեց Մեսրոպի աղօթքները եւ ցոյց տուեց նրան գրերը սքանչելի տեսիլքով, եւ ոչ թէ երազի մէջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի եւ աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վէմի վրայ, որը դրուած էր նրա առջեւում: Եւ գրի փորուածքն այնպիսին էր,ինչպիսին ձեռքն էր ձեւ տալիս վէմի վրայ. եւ գրերի տարբերութիւններն ու անունները ձեւաւորւում էին Մեսրոպի մտքումէ: Ունենալով հայ նշանագրերը` Մեսրոպը Հռոփանոս անունով մի տեղագրի հետ միասին սկսում է ձեւաւորել դրանք: Ստանալով արդէն գրելու պատրաստ տառերը` Ս.Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Աստուածաշնչի «առակացէ գրքից հետեւեալ տողը. «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյէ(«ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իանալ հանճարի խօսքերըէ): Ահա այս էր առաջին հայատառ նախադասութիւնը` գրուած հայ ուսուցչի ձեռքով: Յետոյ Մաշտոցը վերադառնում է Հայաստան եւ կաթողիկոսի հետ ձեռնամուխ լինում հայերէնի ուսուցմանը: Նրանց ջանքերով բացւում էն դպրոցնէր, սկսւում է Աստուածաշնչի թարգմանութիւնը: Երիտասարդ աշակերտները ոչ միայն հայերէն էն թարգմանում լաւագոյն գործերը, այլեւ կարողանում էն ստեղծել ինքնուրոյն գրականութիւն: Ս.Մաշտոցը, վերսկսելով քարոզչական գործունէութիւնը, Հայաստանում եւ հարեւան երկրներում ամէնուրեք հիմնում է հայալեզու դպրոցնէր` հայերէն քարոզելով Աստուածաշունչը: Մարիամ Աւետիսեան, Նոյեան Տապան
  -   Հասարակութիւն