Սերժ Սարգսեան. Կարպիս Սուրէնեանին ենք մենք պարտական համաշխարհային գրականութեան հսկաների կոթողային երկերը հայերէն ընթերցելու բերկրանքի համար


Սերժ Սարգսեան. Կարպիս Սուրէնեանին ենք մենք պարտական համաշխարհային գրականութեան հսկաների կոթողային երկերը հայերէն ընթերցելու բերկրանքի համար

  • 06-10-2011 21:00:06   | Հայաստան  |  Մշակոյթ
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ցաւակցական հեռագիր է յղել նշանաւոր գրող եւ թարգմանիչ Կարպիս Սուրէնեանի մահուան կապակցութեամբ: Ինչպէս յայտնում է ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակը, Կարպիս Սուրէնեանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ինչպէս նաեւ նրա աշխատանքների երախտապարտ ընթերցողներին ուղղուած Հանրապետութեան ղեկավարի ցաւակցական հեռագրում ասուած է. «Նրան ենք մենք պարտական համաշխարհային գրականութեան հսկաների` Դօստոեւսկու եւ Գոլսուորդիի կոթողային երկերը հայերէն ընթերցելու բերկրանքի համար: Ճանաչուած մտաւորականի մահը, ում թարգմանութիւնները հարստացրել էն հայ թարգմանական գրականութիւնը, ծանր կորուստ է մեզ համար»:
  -   Մշակոյթ