Սրբոց Թարգմանչաց տօն. Շուխոնց հրաշագործ Աւետարանը կը տարուի Օշական


Սրբոց Թարգմանչաց տօն. Շուխոնց հրաշագործ Աւետարանը կը տարուի Օշական

  • 07-10-2011 12:16:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 8-ին Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին տօնախմբում է Սրբոց Թարգմանչաց յիշատակը: այդ առիթով Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կը մատուցուի ուխտի Սուրբ Պատարագ: Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատուական Համակարգի մամլոյ հաղորդագրութեան, նոյն օրը, աւանդոյթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի պահոցից դուրս կը բերուի եւ Օշական կը տարուի երկու հարիւր տարուց աւելի Աշտարակի սրբութիւն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրաւոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրուանած Շուխոնց հրաշագործ Ս. Աւետարանը (1669 թ.), որպէսզի ուխտաւոր հայորդիները հնարաւորութիւն ունենան հպուելու եւ օրհնութիւն ստանալու այդ Աւետարանից:
  -   Մամլո հաղորդագրություն