«Կեչառիս»-ի մերձակայքում կատարուելիք շինարարութեան նախագիծը վերադարձուել է


«Կեչառիս»-ի մերձակայքում կատարուելիք շինարարութեան նախագիծը վերադարձուել է

  • 07-10-2011 13:40:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2011 թուականի սեպտեմբերի 22-ին «Ժառանգութիւն»խմբակցութեան պատգամաւոր Անահիտ Բախշեանը նամակով դիմել է Մշակոյթի նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկութիւն «Կեչառիս» պատմամշակութային համալիրի մերձակայ տարածքում հասարակական սննդի օբյեկտի կառուցապատման խնդրի առնչութեամբ Կ'ոտայքի մարզպետի կողմից ներկայացրած էսքիզային նախագծի վերաբերեալ Մշակոյթի նախարարութեան գիտամեթոդական խորհրդի որոշման մասին: Ըստ «Ժառանգութիւն» լրատուական ծառայութեան մամլոյ հաղորդագրութեան, հոկտեմբերի 5-ին նախարարը պատասխան նամակով յայտնում է, որ հասարակական օբյեկտի կառուցապատման էսքիզային նախագիծը, գործող ընթացակարգի համաձայն քննարկուել է ՀՀ մշակոյթի նախարարութեան համապատասխան ստորաբաժանման մասնագէտների կողմից, եւ նախագծի փաթեթի ոչ ամբողջական լինելու, ինչպէս նաեւ` պատմական միջավայրին ոչ հարիր տրուած լուծումների պատճառով, այն չի դրուել քննարկման նախարարութեան գիտամեթոդական խորհրդի նիստին:
  -   Մամլո հաղորդագրություն