"Ազատութեան հրապարակում հասարակական կարգի անհամաչափ խախտման դէպքում ոստիկանութիւնը ձեռնամուխ կը լինի օրէնքով իրէն վերապահուած լիազօրութիւնների իրականացմանը"


"Ազատութեան հրապարակում հասարակական կարգի անհամաչափ խախտման դէպքում ոստիկանութիւնը ձեռնամուխ կը լինի օրէնքով իրէն վերապահուած լիազօրութիւնների իրականացմանը"

  • 07-10-2011 21:47:23   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ ոստիկանութիւնը հոկտեմբերի 7-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում, մասնաւորապէս, ասւում է. "Ազատութեան հրապարակում անցկացուող անօրինական հաւաքը տեւական ժամանակ է, ինչ կոպտօրէն խախտում է հասարակական կարգը: Հաւաքի մասնակիցները, անտեսելով ոստիկանութեան օրինական պահանջները, Ազատութեան հրապարակը չէն ազատել տեղադրուած վրաններից` դրանով իսկ սահմանափակելով այդ տարածքի մատչելիութիւնը այլ անձանց համար: Հաւաքի կազմակերպիչների եւ մասնակիցների անօրինական գործողութիւնների արդիւնքում վերանայուեց նաեւ Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրեանի վերջին հրաժեշտի արարողութիւնը կազմակերպելու վերաբերեալ կառավարական յանձնաժողովի որոշումը: Սոյն արարողութեան պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանութեան բանակցութիւնները հաւաքի կազմակերպիչների հետ արդիւնք չտուեցին: Դրսեւորելով հանդուրժողականութիւն եւ պահպանելով հաւաքի կազմակերպիչների հետ հետեւողականօրէն բանակցելու որդեգրուած սկզբունքը` ոստիկանութիւնը մինչ այժմ ձեռնպահ է մնացել օրինականութեան խախտման նման դրսեւորումների վերացմանն ուղղուած միջոցառումներ իրականացնելուց` ապաւինելով հաւաքի կազմակերպիչների ողջամտութեանը: Միաժամանակ, անօրինական հաւաքի կազմակերպիչները եւ մասնակիցները հերթական անգամ տեղեկացւում էն, որ հասարակական կարգի անհամաչափ խախտման դէպքում ոստիկանութիւնը ձեռնամուխ կը լինի օրէնքով իրէն վերապահուած լիազօրութիւնների իրականացմանը":
  -   Քաղաքական