Վազգէն Մանուկեանը կ'առաջարկի կառավարութեանը պետբիւջէում գումար յատկացնել ներգաղթի եւ արտագաղթի հաշուեկշիռն ու վերլուծութիւնը կազմելու համար


Վազգէն Մանուկեանը կ'առաջարկի կառավարութեանը պետբիւջէում գումար յատկացնել ներգաղթի եւ արտագաղթի հաշուեկշիռն ու վերլուծութիւնը կազմելու համար

  • 07-10-2011 21:59:11   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանը կը դիմի կառավարութեանը` առաջարկելով իւրաքանչիւր տարի պետբիւջէում գումար յատկացնել ներգաղթի եւ արտագաղթի ճիշտ հաշուեկշիռն ու համապարփակ վերլուծութիւնը կազմելու համար` սկսած 2012թ. տնտեսական տարուանից: Այս մասին Վազգէն Մանուկեանը խօսեց ՀԽ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերով յանձնաժողովի ընդլայնուած նիստում` միգրացիոն խնդիրների շուրջ քննարկման աւարտին: ՀԽ յանձնարարութեամբ` տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման յանձնաժողովը` Կորիւն Առաքէլեանի գլխաւորութեամբ, մի քանի ամիս է, ինչ տարբեր մակարդակներում ուսումնասիրում եւ լսումներ է կազմակերպում, թէ ճշգրիտ եւ իրական ի՞նչ չափերի է հասնում երկրից արտագաղթը, որոնք կարող էն լինել արտագաղթին նպաստող պատճառները եւ ինչպէ՞ս կարելի է վերացնել դրանք: Մօտ օրերս յանձնաժողովն այս հարցով կը մեկնի Շիրակի հարզ, ապա` Սիւնիք: Ինչպէս տեղեկացնում են հհ Հանրային խորհրդից, այսօրուայ նիստում տարածքային կառավարման նախարարութեան միգրացիոն ծառայութեան պետ Գագիկ Եգանեանը նշեց, որ 2008-ից ի վեր միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւնները համապարփակ վերլուծութիւններ չէն արել այս ոլորտում, ի տարբերութիւն դրան նախորդած շրջանի: Նոյն տուեալները վկայակոչելով` այսպիսի պատկեր ներկայացրեց. 1988-2001թթ. Հայաստանից արտագաղթել է 1միլիոն 100 հազար մարդ ( այդ փուլում մարդկանց ամենամեծ հոսքը Հայաստանից եղել է 1992-1994թթ.` 1 միլիոն մարդ, որից յետագայ տարիներին վերադարձել է մօտ 370 հազար մարդ) : 2002-2007թթ. `150 հազար մարդ: 2008թ.-ից յետոյ արտագաղթի ճշգրիտ թուերի շուրջ վերլուծութիւններ անելու համար Գագիկ Եգանեանն ասաց, որ ուղիներ որոնում էն: Մէկ այլ ուղի է` սպասել առաջիկայում անցկացուելիք մարդահամարի արդիւնքների հրապարակմանը: Ամէն դէպքում, նա առանձին տուեալներ բերեց, որոնցով վերջին տարիներին արտագաղթի ?մեծ ալիքների? մասին վկայող թուեր առայժմ չէն երեւում: Տարածքային կառավարման փոխնախարար Արայիկ Բախշեանը համաձայնեց, որ որոշ թուային ցուցանիշներ արտագաղթի ինչ-ինչ աճ ցոյց տալիս էն վերջին տարիներին, բայց. ? Բայց ?աղէտալի չափերով ահագնացող ալիքների մասին լուրերը չափազանցութիւն էն? միւս կողմից` ? Չկայ այդպիսի բան, որ թուերը մեծանում էն, եւ կառավարութիւնը մտահոգ չէ?: Նրա խօսքով, հեռու ապագայի խնդիր է զարգացած երկրներից աւելի լաւ պայմաններ ստեղծելը, որպէսզի մարդիկ նախընտրեն չհեռանալ, բայց կառավարութիւնը դէպի այդ հեռու ապագան գնալու ուղղութեամբ է աշխատում: ՀԽ անդամներ Կարինէ Դանիէլեանը, Ելենա Վարդանեանը եւ ԱԺ պատգամաւոր Արայիկ Սիմոնեանը խօսեցին որակական արտահոսքի վերլուծութիւն անելու անհրաժեշտութեան մասին` դա կարեւորելով թուայինից: ՀԽ անդամ Խոսրով Յարութիւնեանի կարծիքով, միգրացիոն ծառայութեան բուն խնդիրը չէ արտագաղթը, եւ պէտք է կառավարութիւնում առանձին կառոյց կամ անձ զբաղուի եւ պատասխանատու լինի արտագաղթի խնդիրներով: Ինչ վերաբերում է արտագաղթի պատճառներին, ըստ ուսումնասիրութիւնների, Գագիկ Եգանեանը վկայաբերեց հարցումների արդիւնքում պարզուած առաջին չորսը` աշխատատեղերի բացակայութիւն, բարձր վարձատրուող աշխատատեղերի բացակայութիւն, մասնագիտական աշխատատեղերի բացակայութիւն, գործարարութեամբ զբաղուելու առողջ մթնոլորտի բացակայութիւն: ՀԽ նախագահ Վազգէն Մանուկեանն այսպէս ամփոփոեց. ?Երբ մամուլում սկսեցին խօսել ?աղէտալի չափերի հասնող արտագաղթի մասին?, Հանրային Խորհուրդը երկմտեց` միառժամանակ դադարեցնե՞լ արդէն սկսած ծրագրերը (գիւղատնտեսական եւ արդիւնաբերական, հարկային ու մաքսային պարզեցումներ, օլիգարխիկ մոնոպոլիաների դէմ պայքար, մանր ու միջին բիզնեսին աջակցութիւն ) ու այս հրատապ խնդրին ?շտապ օգնութեա՞ն? վերաբերմունք ցոյց տալ: Հիմա արդէն պարզ է` մենք պէտք է հետեւողակնօրէն վերադառնանք մեր աշխատանքին, ու քայլ առ քայլ գնանք մեր այդ ծրագրերի կատարմանը, քանի որ, մի անգամ եւս պարզ դարձաւ, որ դրանք արտագաղթի պատճառները վերացնող պայմաններ կը ստեղծեն?: ՀԽ ֆինանսաբիւջետային յանձնաժողովի նախագահ Վազգէն Սաֆարեանը տեղեկացրեց, որ արդիւնաբերութեան զարգացման հարցով էկոնոմիկայի նախարարութեան հետ համագործակցութեան շրջանակներում առաջիկայում կը քննարկուի արտահանման հայեցակարգը:
  -   Հասարակութիւն