Սերժ Սարգսեանը հրամանագիր է ստորագրել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 2011 թուականի աշնանային զօրակոչ անցկացնելու եւ զօրացրում կատարելու մասին


Սերժ Սարգսեանը հրամանագիր է ստորագրել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 2011 թուականի աշնանային զօրակոչ անցկացնելու եւ զօրացրում կատարելու մասին

  • 10-10-2011 12:47:06   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսեանը հրամանագիր է ստորագրել 2011 թուականի աշնանային զօրակոչ անցկացնելու եւ զօրացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, որոշուել է 2011 թուականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետութեան արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինուորական եւ այլընտրանքային ծառայութիւնների աշնանային զօրակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զօրակոչի օրը, ինչպէս նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել էն նախկինում ստացած պարտադիր զինուորական ծառայութեան զօրակոչից տարկէտման իրաւունքը: Որոշուել է նաեւ 2011 թուականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զօրացրել սահմանուած ժամկէտում պարտադիր զինուորական ծառայութիւն անցած զինծառայողներին: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, յանձնարարուել է Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը` երկշաբաթեայ ժամկէտում ընդունել սոյն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
  -   Քաղաքական