«Յոյսի կ'ամուրջ» Հկ-ն յայտարարում է լուսանկարների եւ մէկրոպէանոց ֆիլմերի մրցոյթ «իմ ընկերը» խորագրով


«Յոյսի կ'ամուրջ» Հկ-ն յայտարարում է լուսանկարների եւ մէկրոպէանոց ֆիլմերի մրցոյթ «իմ ընկերը» խորագրով

  • 11-10-2011 12:14:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Յոյսի կ'ամուրջ» հասարակական կազմակերպութիւնը յայտարարում է լուսանկարների եւ մէկրոպէանոց ֆիլմերի մրցոյթ «Իմ ընկերը» խորագրով: Մրցոյթին կարող են մասնակցել մինչեւ 17 տարեկան բոլոր դպրոցականները: Նախաձեռնութեան նպատակն է երեխաների աչքերով ներկայացնել, թէ որքանով են իրենք եւ իրենց հասակակիցները ներգրաւուած կրթական եւ համայնքային կեանքում, ինչ խնդիրներ կամ ձեռքբերումներ: Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել լուսանկար կամ մէկ րոպէանոց ֆիլմ (ներկայացնել միայն թուանշային տեսքով)`նշելով անուն-ազգանունը, դպրոցը, տարիքը եւ հեռախօսահամարը: Նիւթերը կարող են պատրաստուած լինել ցանկացած տեխնիկայով` բջջային հեռախօս, ֆոտոխցիկ, տեսախցիկ: Մրցութային լուսանկարները եւ տեսանիւթերը կը տեղադրուեն յատուկ բլոգում: Յանձնաժողովի ընտրած լաւագոյն 6 աշխատաքների հեղինակները կը պարգեւատրուեն մրցանակներով եւ պատուոգրերով: Սահմանուած են հետեւեալ մրցանակները. Լուսանկարների համար` Առաջին մրցանակ ` թուային ֆոտոխցիկ Երկրորդ մրցանակ` լուսանկարչական արուեստին նուիրուած գրքեր Երրորդ մրցանակ` դեկտեմբերի 2-3-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք մանկական Եւրատեսիլի տոմս Տեսանիւթերի համար` Առաջին մրցանակ `թուային ֆոտոխցիկ Երկրորդ մրցանակ ` ֆիլմերի հաւաքածու Երրորդ մրցանակ` դեկտեմբերի 2-3-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք մանկական Եւրատեսիլի տոմս Մրցութային աշխատանքներն ընդունւում են մինչեւ նոյեմբերի 15-ը, imynkery@gmail.com էլ. փոստով կամ Կորիւնի 19 ա, 2-րդ յարկ «յոյսի կ'ամուրջէ ՀԿ գրասենեակում:
  -   Մամլո հաղորդագրություն