Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճիշտ քարտէզն արդէն տեղադրուած է ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան պաշտօնական կայքում


Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճիշտ քարտէզն արդէն տեղադրուած է ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան պաշտօնական կայքում

  • 11-10-2011 13:14:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճիշտ քարտէզն արդէն տեղադրուած է նաեւ ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան պաշտօնական կայքում: http://www.minagro.am/am/index.php?page=struct&sub_id=2&id=18 Յիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ «օգտագործենք ճիշտ քարտէզներէ նախաձեռնութիւնը հանդէս եկաւ ճիշտ քարտէզների կիրառման ակցիայով, որի շրջանակներում լրատուամիջոցների օգնութեամբ եւ այլ միջոցներով բոլոր այն կազմակերպութիւնններին ու գերատեսչութիւններին, որոնք օգտագործում էին ոչ ճիշտ ԼՂՀ քարտէզ, կոչ արուեց փոխել դրանք: Նախաձեռնութեան կոչին միանգամից արձագանքեց Հ2 հեռուստաընկերութիւնը` փոխելով իր լրատուական թողարկման` եղանակի տեսութեան ընթացքում ցուցադրուող քարտէզը: Նախաձեռնութիւնը ձեռնամուխ եղաւ նաեւ սեպտեմբերի 3-ը` որպէս քարտէզի օր նշելու ակցիայի իրականացմանը: Այսուհետ, ամէն տարի սեպտեմբերի 3-ին կը նշուի ՀՀ եւ ԼՂՀ քարտէզի օրը: Օրերս էլ արդէն, գիւղնախարարութեան կայքում նախկին Լղիմ-ի քարտէզի փոխարէն տեղադրուած է ճիշտ քարտէզը: «Օգտագործենք ճիշտ քարտէզներ» նախաձեռնութիւնը շնորհակալութիւն է յայտնում գերատեսչութեանը եւ միւսներին եւս կոչ անում արձագանքել` կիրառելով միայն ճիշտ քարտէզ: «Օգտագործենք ճիշտ քարտէզներ» նախաձեռնութիւն
  -   Մամլո հաղորդագրություն