Տեղի ունեցաւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի սրահների բացման հանդիսաւոր արարողութիւնը


Տեղի ունեցաւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի սրահների բացման հանդիսաւոր արարողութիւնը

  • 11-10-2011 14:08:23   |   |  Մամլո հաղորդագրություն
 Հոկտեմբերի 8-ին, «Sրբոց Թարգմանչաց» տօնի առիթով տեղի ունեցաւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի սրահների բացման հանդիսաւոր արարողութիւնը: «Հայարտան» «Գալուստ Գուլբենկեան», «Վարդան Ջինիշեան եւ ՀԲԸՄ Վիրտուալ համալսարան», «Արտուր եւ Իւլեայ Սաահակովներ» սրահների բացմանը արարողութեանը ներկայ էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան` պարոն Յովհաննէս Մանուկեանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթեանը ՀՀ Սփիւռքի նախարարութեան ԱՊՀ Կովկասի բաժնի վարիչ Տարօն Շաղոյեանը, Կենտրոնի կառուցման բարերար Բորիս սահակովը, «Ջինիշեան յիշատակի» հիմնադրամի Հայաստանի գրասենեակի պատասխանատու Արմէն Յակոբեանը, Հբըմ-ն Վիրտուալ Համալսարանի ներկայացուցիչ օրիորդ Դալար Կազանջեանը, Վրատանում գործող արուեստի եւ գրականութեան մշակներ, թատերական գործիչներ եւ Թբիլիսիի հայ հասարակութեան նեկայացուցիչներ: Ըստ վիրահայոց թեմի մամլոյ դիւանի մամլոյ հաղորդագրութեան, շնորհաւորանքի եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Յովհաննէս Մանուկեանը եւ ուրիշներ: Բացման հանդիսութեանը ելոյթ ունեցան «հայարտունէ կենտրոնի «Սուրբ Ներսէս Շնորհալու» անուան երգի եւ երաժշտական գործիքների համոյթը, լարային քարեակը եւ նորկազմ մանկապատանեկան երգչախումբը: Արարողութեան աւարտին օրհնութեան խօսքով հանդէս եկաւ թեմի առաջնորդ Տէր Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը: Միջոցառումն անցաւ ջերմ եւ խանդավար մթնոլորտում: 1921 թուականին Թբիլիսիում յովհաննէս Թումանեանը Հիմնադրում է «Հայարտուն» կենտրոն եւ իր յարկից ներս կազմաւորում հայ նկարիչների, երաժիշտների, գրողների եւ մտաւորականների միութիւններ: Սակայն 1940թ-ին դադարեցւում է կենտրոնի գործունէութիւնը: Տասնամեակներ անց Վիրահայոց թեմի նախաձեռնութեամբ կառուցուած համանուն կենտրոնը ծառայելու է նոյն նպատակին:
  -   Մամլո հաղորդագրություն