Հրանոյշ Յակոբեան. «Հայ ինքնութեան բանալին մայրենին է»


Հրանոյշ Յակոբեան. «Հայ ինքնութեան բանալին մայրենին է»

  • 11-10-2011 15:48:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Հոկտեմբերի 11-ին Հայաստանի գրողների միութեան մեծ դահլիճում կայացաւ ՀՀ սփիւռքի եւ մշակոյթի նախարարութիւնների, Հայաստանի գրողների միութեան, Համաշխարհային հայկական կոնգրէսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միութեան (ՌՀՄ) կազմակերպած օտարագիր հայ գրողների չորրորդ համաժողովի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Ներկայ էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը, ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամեանը, Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը, գրողներ Հայաստանից եւ արտերկրից, ուսանողներ եւ այլք: Լ.Անանեանի բացման խօսքից յետոյ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձը համաժողովի մասնակիցներին: Այնուհետեւ Սփիւռքում հայ մշակոյթի տարածմանը նպաստող գործունէութեան, Հայաստան-սփիւռք գործակցութեան եւ հայապահպանութեան գործում ունեցած նշանակալի աւանդի եւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ յոբելեանի կապակցութեամբ Վարդենի Բեղանեանին (Ֆրանսիայ), Արամ Արքունին (ԱՄՆ), Մադլեն Գարագաշեանին (Ռումինիայ) Հ.Յակոբեանը պարգեւատրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան «վիլեամ Սարոյանէ մեդալով, իսկ Նաթելլա Լալաբեկեանին (ԱՄՆ), Խաչիկ Խաչերին (Իրան), Լեւոն Օսիպեանին (Ռուսաստանի Դաշնութիւն)` ՀՀ սփիւռքի նախարարութեան պատուոգրով: «Ուզում եմ ուղղակի ընդգծել, որ Սփիւռքի գրականութիւնը դա ցաւի գրականութիւն է, Սփիւռքի գրականութիւնը դա պայքարի ու պոռթկումի գրականութիւն է եւ Սփիւռքի գրականութիւնը դա նաեւ լացի եւ ուրախութեան գրականութիւն է: Օտարագիր մեր գրողների գիրը` եւ ուրախութիւն եւ տխրութիւն է: Տխրութիւն է, որովհետեւ հայ ինքնութեան բանալին մայրենին է: Օտար ափերում ապրելով եւ ստեղծագործելով` ձեր հոգին, ձեր գենը, ձեր արիւնը, ձեր արմատը, ձեր ստեղծագործութիւնները, ձեր ինքնութիւնը հաւատարիմ են հայութեանը, Հայաստանին եւ հայկականութեանը: Կեցցէք, շնորհակալ եմ ձեզ, որ դուք կարողանում էք, իրօք, հայ ինքնութիւնն ու հայ ոգին ներկայացնել համաշխարհային գրականութեան մէջ: Ցանկանում եմ որ ձեր ստեղծագործութիւններն այնպիսին դառնան, որ համաշխարհային գրականութեան անդաստանում իրենց արժանի տեղը գրաւեն եւ մենք հպարտանանք ձեզանով: Յաջողութիւն եմ մաղթում», - իր խօսքում նշեց ՀՀ սփիւռքի նախարար Հ.Յակոբեանը: Հոկտեմբերի 11-15-ը Երեւանում եւ Ծաղկաձորում անցկացուող «հայկական ճակատագիրը օտարագիր հայ գրողների ստեղծագործութեան մէջէ խորագրով օտարագիր հայ գրողների չորրորդ համաժողովին մասնակցում են Ամն-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շուեյցարիայից, Իրանից, Թուրքիայից, Սիրիայից, Իսրայէլից, Ռումինիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Արցախից ժամանած շուրջ երեքուկէս տասնեակ գրողներ: Հ.Պօղոսեանը համաժողովի մասնակից մի շարք օտարագիր հայ գրողների պարգեւատրեց ՀՀ մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալով:
  -   Մամլո հաղորդագրություն