«Համայնքային զարգացման ուղիներ. քաղաքացիական երկխօսութիւն եւ մասնակցային կառավարում» համաժողով


«Համայնքային զարգացման ուղիներ. քաղաքացիական երկխօսութիւն եւ մասնակցային կառավարում» համաժողով

  • 02-06-2011 18:13:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Քաունթերփարթ ինթերնեշնլն ազդարարում է իր ,քաղաքացիական հասարակութեան եւ տեղական ինքնակառավարման աջակցութեանէ քառամեայ ծրագրի շրջանակներում համայնքային զարգացման աշխատանքների մեկնարկը, որն իրականացւում է Ամերիկայի Միացեալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալութեան (ԱՄՆ ՄԶԳ) աջակցութեամբ: Միջոցառումը տեղի կ'ունենայ ս.թ. Յունիսի 3-ին, ժամը՝ 10:00-ից 16:15-ը Հայաստանի ամերիկեան համալսարանի, Փ. Աւետիսեան մասնաշէնքի Մանուկեան սրահում (Երեւան, Բաղրամեան 40, նոր մասնաշէնք, 1-ին յարկ, 106 սենեակ) տեղի կ'ունենայ Քաունթերփարթ ինթերնեշնլի ,քաղաքացիական հասարակութեան եւ տեղական ինքնակառավարման աջակցութիւնէ ծրագիրը նպատակ ունի զարգացնել իրազեկ եւ արդիւնաւէտ քաղաքացիական մասնակցութիւն կառավարման տեղական եւ ազգային մակարդակներում, ինչպէս նաեւ նպաստել առաւել մասնակցային, ապակենտրոնացուած, արդիւնաւէտ եւ արձագանքող տեղական ինքնակառավարման համակարգի ձեւաւորմանը, որը կ'օժանդակի Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացներին: ,համայնքային զարգացման ուղիներ. քաղաքացիական երկխօսութիւն եւ մասնակցային կառավարումէ համաժողովի նպատակն է ազդարարել ,քաղաքացիական հասարակութեան եւ տեղական ինքնակառավարման աջակցութեանէ ծրագրի մուտքը ընտրուած 43 գործընկեր համայնքներ: Ծրագրի աջակցութիւնը համայնքի գործունէութեան պլանաւորման եւ համայնքային զարգացման ծրագրերի մշակման գործընթացում ելակետային նշանակութիւն կ'ունենան տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակութեան եւ քաղաքացիների միջեւ աւելի լայն համագործակցութիւն ծաւալելու գործում: Ծրագիրը կ'աշխատի տեղական ինքնակառավարման մարմինների շահագրգիռ ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների եւ ոչ ֆորմալ խմբերի, ինչպէս նաեւ գործարարների հետ` համայնքի զարգացման նպատակով համագործակցութեան գործընթացը խթանելու համար: Ծրագրում ընդգրկուել են հիմնականում այն համայնքները, որոնք ցուցաբերել են համագործակցութեան մեծ պատրաստակամութիւն ու յստակ քաղաքական կամք: Վերջիններիս հետ միջոցառման ընթացքում կը ստորագրուեն համագործակցութեան յուշագրեր: Միջոցառման պատուաւոր հիւրեր են Կառավարութեան բարձրաստիճան պաշտօնատար անձինք, մարզպետներ, ԱՄՆ դեսպանատան եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան, համագործակցող դոնոր կառոյցների եւ գործընկեր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Միջոցառման հանդիսաւոր մասի աւարտից յետոյ կազմակերպուելու են աշխատանքային քննարկումներ հետեւեալ թեմաներով. Միջհամայնքային համագործակցութիւնը Հայաստանում եւ դրա հեռանկարները, Ապակենտրոնացում. տեղական ինքնակառավարումը Հայաստանում 15 տարի անց` մարտահրաւէրներ եւ հնարաւորութիւններ, Համայնքային զարգացման ուղիներ: Աշխատանքային խմբերում կ'ընդգրկուեն համայնքապետեր, աւագանու անդամներ, ակտիւ քաղաքացիական խմբերի եւ տեղական Հկ-ների, միջհամայնքային միաւորումների, պետական մարմինների, դոնոր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Քննարկումների արդիւնքում կը բացայայտուեն համայնքային զարգացման խնդիրները, մարտահրաւէրներն ու հնարաւորութիւնները, ինչը կ'օգնի ծրագիրն իրականացնողներին ճշգրտել իրենց անելիքները գործընկեր համայնքներում:
  -   Մամլո հաղորդագրություն