ԱՐՄԷՆԻԱԿԱՅ ծրագրի մեկնարկը Հայաստանում


ԱՐՄԷՆԻԱԿԱՅ ծրագրի մեկնարկը Հայաստանում

  • 12-10-2011 10:41:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արմէնիակայ ծրագրի գործընկերները` ՀԲԸՄ (Ֆրանսիայ), ՀՄՈՎԿ (Իտալիա), ՀՃՈՒՀ (Հայաստան) եւ Inside Europe (Բելգիա), ուրախ են յայտարարելու հայկական ճարտարապետական ժառանգութեանը նուիրուած տուեալների շտեմարան հանդիսացող ԱՐՄԷՆԻԱԿԱՅ ծրագրի մեկնարկը Հայաստանում: Ծրագրի մեկնարկը տեղի կ'ունենայ 2011թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ին, Երեւանի «թումոէ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ հոկտեմբեր 14-ին, ժամը 18.00-ին Հ. Թումանեանի տուն- թանգարանում: ԱՐՄԷՆԻԱԿԱՅ ծրագիրը համաֆինանսաւորւում է Եւրոյանձնաժողովի «մշակոյթ 2007-2013է ծրագրի կողմից: Ծրագրի կազմակերպիչներն են Հբըմ-ն (Ֆրանսիայ), Centro Studi e Documentazione della Cultura Armena-ն (ՀՄՈՎԿ, Միլանոյ, Վենետիկ), Inside Europe-ը (Բրիւսէլ) եւ Հայկական ճարտարապետութեան ուսումնասիրութեան հիմնադրամը (ՀՃՈՒՀ, Հայաստան): Ծրագրի գլխաւոր նպատակն է արժեւորել ընդհանուր մշակութային ժառանգութիւնը` գնահատելով ու պահպանելով հայկական ճարտարապետական ժառանգութեանը նուիրուած արխիւները: Գործընկերներն աշխատել են մասնաւորապէս հետեւեալ ուղղութիւններով` - Նպաստել գիտելիքների փոխանցմանը, հայկական ճարտարապետական ժառանգութեան նակտմամբ հասարակական հոգածութեան ձեւաւորմանը եւ այն հասարակութեանն առաւել հասանելի դարձնելուն: - Համախմբել հայկական մշակութային ժառանգութեան պահպանմամբ եւ արժեւորմամբ զբաղուող հայկական եւ եւրոպական կազմակերպութիւններին: - Երաշխաւորել հայկական ու եւրոպական ճարտարապետական արխիւների պահպանութիւնը: Յովիկ Կիզողեանը (Դիջիլիբ, Երեւան) Java լեզուով մշակել է տուեալների մի բազա` յատկապէս հաշուառման նպատակով: Այն բաւականին հեռանկարային է` յետագայում լրացուցիչ նպատակների իրագործման համար այլ ծրագրերի միանալու հնարաւորութեամբ: Ամէն դէպքում, շտեմարանի մշակման ողջ գործընթացը հէնց այդ մտքով է առաջնորդուել: Այն ներառում է Միշել եւ Նիկոլ Թիերիների (Փարիզ,Էտամպ), Պատրիկ Տօնապետեանի (Էքս-ան-պրովանս), Ռայմոն եւ Սուրէն Գեւորգեանների (Փարիզ), հճուհ–ի, մասնաւորապէս Արմէն Հախնազարեանի եւ հաստատութեան տնօրէն Սամուէլ Կարապետեանի (Երեւան), ինչպէս նաեւ Centro Studi e Documentazione della Cultura Armena-ի հաւաքածուները (ՀՄՈՎԿ, Միլանոյ Վենետիկ): Այս կենտրոնը հիմնուել է 1976 թուականին պրոֆ. Ալպագոյ Նովելլոյի կողմից: 2011 թուականի հոկտեմբերի դրութեամբ տուեալների շտեմարանը ներառում է մօտ 250,000 թուայնացուած փաստաթուղթ: ԱՐՄԷՆԻԱԿԱՅ ծրագիրն ամենեւին այսքանով չի սահմանափակւում: Ծրագիրը հիմք է նախապատրաստում միջազգային համագործակցութեան համար, ինչը թոյլ կը տայ ժամանակի ընթացքում լցնել ճարտարապետական ժառանգութեան «անյատակ տակառըէ` անդրադառնալով աշխարհագրական տարածքների, որոնք քիչ են յայտնի: Ծրագիրը նախաձեռնուել է Արմէն Հախնազարեանին նուիրուած փարիզեան կոնֆերանսի ժամանակ: Հայկական ժառանգութեան պահպանութեան համար ամբողջ կեանքում նրա մղած պայքարը պսակւում է յաջողութեամբ: Երեւանում կայանալիք տուեալների շտեմարանի հանդիսաւոր բացումը, ինչպէս նաեւ առաջինը հայկական ճարտարապետութեան ուսումնասիրութեան ուղին ստանձնած մարդկանց աշխատանքը հասարակութեան ուշադրութեանը ներկայացնելու նպատակով կազմակերպուող ցուցադրութիւնն այդ ամէնի վառ ապացոյցն են: Ցուցահանդէսը նուիրուած է վերջերս մահացած Ժան-միշել Թիերիի յիշատակին: ԱՐՄԷՆԻԱԿԱՅ տուեալների շտեմարանի եւ վեբ կայքի բացման հանդիսաւոր արարողութիւնը տեղի է ունենալու հոկտեմբեր 13-ին, ժամը 18.00 «թումոէ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (Հալաբեան 16): Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, Հ.Թումանեանի տուն-թանգարանում (Մոսկովեան 40) տեղի կ'ունենայ ցուցահանդէս` նուիրուած հայկական ճարտարապետութեան ուսումնասիրութեան առաջամարտիկներին: Ցուցահանդէսը նախաձեռնում է Գայիանէ Կասնատին` հասարակութեանը ներկայացնելու հայկական ճարտարապետութեան ուսումնասիրութեան առաջամարտիկների առանձնայատուկ փորձը ԱՐՄԷՆԻԱԿԱՅ տուեալների շտեմարանում ընդգրկելու առիթով: Նիկոլ եւ Ժան-միշել Թիերիները, Ադրիանոյ Ալպագոյ Նովելլոն, Արմէն Զարեանը, Արմէն Հախնազարեանը, Պատրիկ Տօնապետեանը եւ ուրիշներ, սկսած 1960-ական թուականներից, մեծապէս նպաստել են միջնադարեան հայկական ճարտարապետութեան հարստութիւնն ու իւրայատկութիւնը եւրոպացիներին ներկայացնելուն: Այդ նպատակով Եւրոպայում եւ աշխարհում կազմակերպուել են ուսուցողական ճամփորդութիւններ, կոնֆերանսներ, հրապարակումներ եւ ցուցահանդէսներ: Յիշեալ նիւթերի անդրանիկ ցուցադրութիւնը, ՀՀ մշակոյթի նախարարութեան, մասնաւորապէս Մուրադ Հասրաթեանի, Անի Բալադեանի եւ միւսների ղեկավարութեան ներքոյ, տեղի կ'ունենայ Երեւանում եւ յետագայում կը ներկայացուի Եւրոպայում (Միլան, հոկտեմբերի 23-30, Բրիւսէլ, դեկտեմբերի 5-10, 2011թ, եւ այլն): Պատրիկ Տօնապետեանի գլխաւորութեամբ այս առիթով ստեղծուել է գիտական խորհուրդ` հիմնովին ընտրելու ԱՐՄԷՆԻԱԿԱՅ ծրագրի գործունէութեան ապագայ ուղղութիւնները: Գիտական խորհուրդ` Անի Բալադեան, Գայիանէ Կ'ասնատի, Պատրիկ Տօնապետեան, Սամուէլ Կարապետեան, Ռայմոնդ Գեւորգեան, Մինաս Լուրեան ԱՐՄԷՆԻԱԿԱՅ ծրագիրը ընտրուել է Եւրոհայանձնաժողովի կողմից եւ ստանում է վերջինիս աջակցութիւնը «մշակոյթ 2007-2013է ծրագրի շրջանակներում:
  -   Մամլո հաղորդագրություն