Հովհաննես Բաղրամյանին շնորհվել է Խորհրդային Միության մարշալի կոչում


Հովհաննես Բաղրամյանին շնորհվել է Խորհրդային Միության մարշալի կոչում

  • -- ::   |   |  


1955 թ. մարտի 11-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվել է Խորհրդային Միության մարշալի կոչում:

Նա ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր Շտաբի ռազմական

ակադեմիայի պետն էր եւ ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը: Զորացրվել է 1968 թվականին: Հովհաննես Բաղրամյանը ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգեւատրվել է նաեւ Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի
2 շքանշանով եւ Կուտուզովի շքանշանով:

Հովհաննես Բաղրամյանի անունով 1997 թվականին ՀՀ-ում հիմնված է մեդալ, որով պարգեւատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները: