Աշխարհի առաջնությունից՝ 7 մեդալ


Աշխարհի առաջնությունից՝ 7 մեդալ

  • 17-10-2011 12:04:37   | Լատվիա  |  Սպորտ

Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 13-6-ն անցկացված Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի 2011թ. առաջնությունից հայրենիք կվերադառնա 1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալներով: Երիտասարդներից՝ մեր ընտրանու համար բրոնզե մեդալներ վաստակեցին Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ քաշային կարգ, եւ Մհեր Կարապետյանը՝ 82 կգ քաշային կարգ,: Աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին բարձրացավ նաեւ մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Բրոնզե մեդալի արժանացավ նաեւ պատանիների առաջնությունում հանդես եկող, 65 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը: Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ նվաճեց 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, իսկ պատանիներից Գրիգոր Մխիթարյանը, ով 2010 թ. Աշխարհի չեմպիոնն էր, այս անգամ նույնպես փայլուն անցկացրեց բոլոր գոտեմարտերը եւ նվաճեց հերթական ոսկե մեդալն ու պահպանեց Սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play