Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը դիմել է ՈՒԵՖԱ-ի նախագահին


Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը դիմել է ՈՒԵՖԱ-ի նախագահին

  • 19-10-2011 12:55:30   | Սլովակիա  |  Սպորտ
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ եւ Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը Եվրոպայի հայ ֆուտբոլասերների անունից դիմել է Եվրոպայի Ֆուտբոլային Ասոցիացիաների /ՈՒԵՖԱ/ նախագահ Միշել Պլատինիին խնդրանքով վերլուծել Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարների կողմից թույլ տրված սխալները եւ անպայմանորեն նշանակել վերախաղարկում: Միաժամանակ ԵՀՄՖ-ը հայտարարում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ԶԼՄՆ-ին արված հայտարարության մեջ կա մի փոքրիկ սխալ. ՈՒԵՖԱ-ի խաղերին մրցավարական բրիգադի նշանակումը կատարվում է հենց ՈՒԵՖԱ-ի եւ ոչ թե ՖԻՖԱ-ի կողմից: ՖԻՖԱ-ն ընդամենը լիցենզավորում է մրցավարներին` օժտելով նրանց միջազգային խաղեր վարելու իրավունք: Սակայն տարբեր խաղերին մրացավարների նշանակումը կատարվում է ֆուտբոլի տարածաշրջանային ֆեդերացիաների կողմից: Այդ իսկ պատճառով ԵՀՄՖ-ն դիմել է Միշել Պլատինիին նամակով, որը ստորեւ ներկայացվում է ամբողջությամբ. «Հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայացած Իռլանդիա-Հայաստան «Եվրոպա 2012թ.-ի» ընտրական խաղի ընթացքում Իտուռալդե Գոնսալեսի կողմից թույլ են տրվել աղաղակող սխալներ, որոնք խաղի արդյունքի վրա ունեցան որոշակի ազդեցություն: Դատավարության արդյունքները թողել են խորը բացասական տպավորություն ողջ աշխարհի հայերի վրա: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահն Եվրոպայի հայկական սփյուռքի անունից դիմում է Ձեզ պահանջով` գնահատել տվյալ խաղի դատավորական կազմի աշխատանքը եւ համապատասխան միջոցներ կիրառել նրանց պատժի ենթարկելու համար, ինչպես նաեւ նշանակել վերոհիշյալ խաղի վերախաղարկում: Ստեղծված իրավիճակի ազնիվ եւ ճիշտ լուծման միակ տարբերակը հանդիսանում է միայն խաղի վերախաղարկումը, եւ այս լուծմանը հետամուտ են ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրոպայի ու հայկական համաշխարհային սփյուռքի բոլոր ներկայացուցիչները: ՈՒԵՖԱ-ի ղեկավարության ազնիվ եւ սկզբունքային մոտեցումները, որոնց ականատես ենք եղել Ձեր նախագահության ողջ ընթացքում, մեծարգո պարոն Պլատինի, թողել է բարձր տպավորություն եւ հույս է տալիս մեզ ականատես լինելու արդարության արագ վերականգմանը: Մենք հավատում ենք Ձեզ եւ անհամբեր սպասում Ձեր պատասխանին»: ԵՀՄՖ-ն դիմում է բոլոր հայ ֆուտբոլասերներին միանալու Մ.Պլատինիին ուղղված նամակին եւ կազմակերպել ստորագրահավաք, ինչպես նաեւ ԵՀՄՖ-ի խնդրանքը հաստատող նամակ ուղղել ՈՒԵՖԱ-ի նախագահին հետեւյալ էլեկտրոնային հասցեով` president@uefa.org:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play