Վախճանվել է պետական անվանի գործիչ ու դիվանագետ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար Անատոլի Մկրտչյանը


Վախճանվել է պետական անվանի գործիչ ու դիվանագետ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար Անատոլի Մկրտչյանը

  • 26-10-2011 18:42:55   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոր վշտով հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին ծանր հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում վախճանվել է պետական անվանի գործիչ ու դիվանագետ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր պաշտոնաթող դեսպան Անատոլի Աշոտի Մկրտչյանը եւ ցավակցում հանգուցյալի հարազատներին: Անատոլի Մկրտչյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Անատոլի Մկրտչյանի թաղման հանձնաժողովը հայտնում է, որ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ինժամը 18-ին, Սայաթ-Նովա, 29, բն. 21 հասցեով: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, ժամը 12-ից – 14-ը Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը ժամը 14-ին Երեւանի քաղաքային գերեզմանոցի նոր պանթեոնում:
Նոյյան տապան  -   Քաղաքական