Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է Տիգրանակերտի սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը եւ վերաօծման արարողությանը


Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է Տիգրանակերտի սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը եւ վերաօծման արարողությանը

  • 26-10-2011 19:40:48   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկշաբաթյա այցելություններով գտնվում է Արեւմտյան Հայաստանում է: Հոկտեմբերի 22-ին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հազարավոր հայերի հետ միասին նա մասնակցեց Տիգրանակերտում (Դիարբեքիր) սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը եւ վերաօծման արարողությանը: Ի դեպ, այդ օրը հինավուրց հայ առաքելական այս եկեղեցում կնքվեցին նախկինում որպես սուննի մուսուլման ներկայացող մի խումբ արեւմտահայեր: Պատասխանելով հայերի եւ թուրքերի միջեւ պահպանվող սառնության մասին «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթի հարցին, Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես ասել է. «Անչափ կարեւոր է, որ երկու ժողովուրդների միջեւ հաստատվի երկխոսություն, սակայն դա պետք է տեղի ունենա առանց մոռացության մատնելու պատմական այն ահավոր ողբերգությունը, ինչպիսին է Ցեղասպանությունը»: Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Բիթլիս եւ Մուշ, եղավ Սուլուխում, Խնուսում եւ տեղի Սանասարյան ակադեմիայում: Մի քանի ժամով նա մեկնեց Վան (մինչեւ այնտեղ տեղի ունեցած երկրաշարժը), ապա ժամանեց Կարին, ուր այցելեց «Յառաջ» օրաթերթի գրասենյակի պահպանված շենք: Ըստ «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության, Արեւմտյան Հայաստանի մի քանի այլ քաղաքներ այցելելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա Երեւան:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play