Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին շահութաբեր ձեռնարկություններ չունի


Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին շահութաբեր ձեռնարկություններ չունի

  • 27-10-2011 14:57:13   | Հայաստան  |  Հասարակություն
Հոկտեմբեր 25-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկման դրվեցին եւ առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Գույքի հարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունները` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն գույքի եւ հողի հարկերից ազատելու վերաբերյալ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է օրենքներում համապատասխան այդ փոփոխությունների որդեգրումը, ինչն արտահայությունն է հայրենի պետության կարեւոր զորակցության՝ Մայր Եկեղեցուն հայ ժողովրդի կյանքում դարերի իր հոգեւոր առաքելության իրականացման ճանապարհին: Իսկ հասարակության մեջ, լրատվամիջոցներում ընթացող քննարկումների եւ հնչող քննադատության առիթով Մայր Աթոռը հարկ է համարում տեղեկացնել հետեւյալը. ԱԺ-ին ներկայացված Մայր Աթոռի անշարժ գույքի հրապարակված աշխատանքային ցուցակում տեղ գտած տարակուսանք առաջացնող անուններով կառույցները ներկայացված են այն անվանումներով, որոնցով փոխանցվել են Եկեղեցուն կամ ձեռք բերվել եւ դեռ գրանցված են ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Նշյալ կառույցներն այսօր եկեղեցու կողմից օգտագործվում են հոգեւոր-կրթական, սոցիալական բարեգործական տարբեր նպատակներով: Նշվում է նաեւ, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին շահութաբեր ձեռնարկություններ չունի, եւ Մայր Աթոռի եկամուտները գոյանում են մոմի, հոգեւոր գրականության վաճառքի եւ ազգային հաստատությունների ու անհատների բարերարությունների շնորհիվ:
Նոյյան տապան  -   Հասարակություն