Հոկտեմբերի 28-ին Երեւանում կբացվի ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը


Հոկտեմբերի 28-ին Երեւանում կբացվի ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը

  • 27-10-2011 16:49:07   | Հայաստան  |  Տնտեսություն
Հոկտեմբերի 28-ին Երեւանում կբացվի ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը: Նիստի ժամանակ Խորհրդի անդամները նախատեսում են, մասնավորապես, քննարկել անցած նիստի ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, հաստատել գնացքների երթեվեկության նորմատիվները 2012-2013 թթ. համար, երկաթուղային ադմինիստրացիանի միջեւ փոխադարձ հաշվարկների կարգը, ինչպես նաեւ միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը: Նշենք, որ երեւանյան նիստը, որն իր աշխատանքները կավարտի հոկտեմբերի 29-ին, ուղիղ հեռարձակվեկու է ,ՀԿԵե կայքէջում: Միջոցարման պաշտոնական գործընկերն է ,ԱրԱրԱտե Երեւանի կոնյակի գործարանը: Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվեց 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար: Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան եւ Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաեւ Լիտվան եւ Էստոնիան: Դիտորդի կարգավիճակ Խորհրդում ունի Երկաթուղու աշխատողների եւ տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play