Մոտոսպորտի լեգենդ Քրիս Պֆայֆերը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի դիպլոմով


Մոտոսպորտի լեգենդ Քրիս Պֆայֆերը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի դիպլոմով

  • 27-10-2011 19:07:05   | Հայաստան  |  Սպորտ

Մոտոսպորտի զարգացման ու մասսայականացման, առողջ ապրելակերպի գաղափարի տարածման գործում ունեցախ մեծ ավանդի, ինչպես նաեւ մարզաձեւում ունեցած ձեռքբերումների համար սթանթռայդինգի աշխարհի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն, մոտոսպորտի լեգենդ Քրիս Պֆայֆերը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի դիպլոմով եւ Երեւան քաղաքի զինանշան հուշանվերով։ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունից շնորհավորելով լեգենդար մարզիկին՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանը նշել է, որ մարզիկի այցն ու ելույթը Երեւանում անշուշտ կնպաստեն աշխարհի ամենատպավորիչ ու հետաքրքիր սպորտաձեւերից մեկի՝ սթանթռայդինգի նկատմամբ հետաքրքրության աճին ու ընդհանրապես մոտոսպորտի զարգացմանը։ Նշենք , որ լեգենդար մարզիկը մայրաքաղաքի Շահումյանի անվան հրապարակում ցուցադրական ելույթ է ունեցել՝ ներկայացնելով մոտոցիկլետի վարման իր աննախադեպ տեխնիկան ու բազմաթիվ այլ հնարքներ։
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play