Ռաֆայել Նադալը «Ռոլան Գարոս»-2011 թենիսի մրցաշարի 1/4 եզրափակիչում է<br />


Ռաֆայել Նադալը «Ռոլան Գարոս»-2011 թենիսի մրցաշարի 1/4 եզրափակիչում է

  • 31-05-2011 20:33:03   | Ֆրանսիա  |  Սպորտ
Փարիզում անցկացվող «Ռոլան Գարոս»-2011 թենիսի մրցաշարի 1/8-րդ եզրափակիչում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նախօրեին հանդիպել էր 32-ամյա Իվան Լյուբիչիչի հետ: Խաղն ավարտվել է 24-ամյա իսպանացու հաղթանակով, ով 3 սեթերում 7:5, 6:3, 6:3 հաշվով առավելության է հասել Լյուբիչիչի նկատմամբ: Հանդիպումը տեւել է 2 ժամ 26 րոպե։ Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում կհանդիպի շվեդ թենիսիստ Ռոբին Սոդերլինգի հետ։ Հիշեցնենք, որ շվեդ թենիսիստը միակն է, ում հաջողվել է հաղթել Նադալին «Ռոլան Գարոս»-ում 2 տարի առաջ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play