Երևանում քննարկվեցին անչափահասների գործերով դատավարությունների դիտարկման արդյունքները


Երևանում քննարկվեցին անչափահասների գործերով դատավարությունների դիտարկման արդյունքները

  • 01-11-2011 15:54:29   | Հայաստան  |  Հասարակություն
Անչափահաս ամբաստանյալների գործերով դատավարությունների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցն է ներկայացվել եւ քննարկվել Երեւանում: Զեկույցը անդրադառնում է թվով քառասունհինգ գործի, որոնցում որպես ամբաստանյալներ ներգրավված են անչափահասները: Այն նաեւ վերլուծում է ՀՀ օրենսդրությունն ու պրակտիկան, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների համագործակցությունը` անչափահասների արդարադատության համակարգի կատարելագործման ճանապարհին ընկած բացերը բացահայտելու եւ առաջարկություններ ներկայացնելու համար: Ծրագիրն իրականացվել է <<Քաղաքացիական հասարակության ինստիտուտ>> հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Ինչպես նոյեմբերի 1-ին զեկույցի ներկայացմանը նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Վլադիմիր Չունտուլովը, ?Իրավախախտ երեխաները կարիք ունեն պաշտպանվածության եւ ոչ միայն կառավարության կողմից, այլ նաեւ ողջ հասարակության: Կանխարգելմանը զուգահեռ պետք է լինի ազատազրկմանը այլընտրանք առաջարկող քաղաքականություն: Մենք հույս ենք տածում, որ այս զեկույցը օգտակար եւ գործնական նշանակություն կունենա մեր հայ գործընկերների համար` համատեղելու եւ կրկնապատկելու իրենց ջանքերն` ուղղված երեխաների իրավունքների ու լավագույն շահերի պաշտպանության ամրապնդմանը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն, նույն օրը քննարկվեց նաեւ ?Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանում. օրենքի հետ կոնֆլիկտ ունեցած անչափահասների տեսակետների? վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացվել է <<Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ>> ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտության նպատակն է նպաստել երեխաների մասնակցությանը եւ գնահատել անչափահասների արդարադատության համակարգը երեխաների տեսանկյունից: Այն հանդիսանում է ՄԱԿ-Ի մանկական հիմնադրամի (UNICEF) հովանավորությամբ իրականացված`<<Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության ոլորտի բարեփոխման ձեռքբերումների գնահատման>> վերաբերյալ հետազոտության մաս (http://www.osce.org/yerevan/84569): <<Քաղաքացիական հասարակության ինստիտուտ>> ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանի գնահատմամբ, Անչափահասների հանցավորությունը Հայաստանում բավականին ցածր է` համեմատած շատ այլ երկրների հետ, այնուամենայնիվ դեռեւս անհրաժեշտ է ունենալ անչափահասների արդարադատության համակարգ, որտեղ երիտասարդ իրավախախտ երիտասարդների նկատմամբ այլ մոտեցում է կիրառվում: Անհրաժեշտ է ունենալ հատուկ դատավորներ, քննիչներ, մասնագետներ դատական վարույթների ընթացքում. սա մի համակարգ է, որը երկար ժամանակ կիրառվում է այլ երկրներում եւ արդյունավետ է համարվել: Միջոցառմանը մասնակցեցին դատական իշխանության, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փաստաբաններ: Դիտարկումն իրականացվել է Հայաստանի երեք քաղաքներում` Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում: Ծրագրի շրջանակներում գրասենյակը նաեւ աջակցել է թեժ գծի աշխատանքին, որը անվճար իրավաբանական խորհրդատվություն էր տրամադրում քաղաքացիներին, այդ թվում` անչափահասներին եւ նրանց հարազատներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play