ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանն ընդունեց Սեդրակ Մուրադյանին և Թոնի Կահվեին


ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանն ընդունեց Սեդրակ Մուրադյանին և Թոնի Կահվեին

  • 02-11-2011 15:46:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանն ընդունեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Սեդրակ Մուրադյանին եւ «Քասսարդջյան Սիս Թրասթ», «Արմենիան Սենթր Թրասթ» եւ «Արարատ Հերիթիջ Թրասթ» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ Թոնի Կահվեին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լոնդոնի հայ համայնքի հիմնախնդիրներին: Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու ծրագրերը` ուղղված Սփյուռքում հայապահպանությանը, հայկական ներուժի համախմբմանը եւ հայրենադարձությանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play