2012թ.-ին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերը կմնան անփոփոխ


2012թ.-ին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերը կմնան անփոփոխ

  • 02-11-2011 20:02:03   | Հայաստան  |  Տնտեսություն
2012թ.-ին պետական ապարատի քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերի բարձրացում նախատեսված չէ: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը` ներկայացնելով 2012թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերը: Ըստ նրա, քաղծառայողների աշխատավարձները միջինում կբարձրանան շուրջ 3 տոկոսով: Դա պայմանավորված ըստ ստաժի տեւողության օրենսդրությամբ նախատեսված աշխատավարձի բնականոն աճով: Արդյունքում` 2012թ.-ին քաղծառայողների միջին աշխատավարձը կկազմի 146 հազար դրամ` 2011թ.-ի շուրջ 142 հազար դրամի փոխարեն: Նշվեց նաեւ, որ առաջին անգամ պետբյուջեով նախատեսված են շուրջ 18 մլրդ դրամի չափով հատկացումներ` հանրային ծառայության մեջ ընդգրկվածներին սոցիալական փաթեթով ապահովելու համար: Ընդ որում, կիրառվելու է հավասարության սկզբունքը` աշխատավարձի մեծությունից անկախ: Սոցիալական փաթեթից օգտվողների շրջանակը ճշգրտելուց հետո կհստակեցվի յուրաքանչյուրի համար նախատեսվելիք փաթեթի արժեքը: ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծում ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների պահպանման ծախ¬սերի ընդհանուր գումարը ծրագրա¬վորված է շուրջ 57.9 մլրդ դրամի չափով, ինչը շուրջ 3 մլրդ դրամով գերազանցում է 2011թ.-ի համար հաստատված ցուցանիշը: Աճը պայմանավորված է 2011թ.-ի համեմատ 2.3 մլրդ դրամի չափով աշխատավարձի ֆոնդի ավելացմամբ` ի հաշիվ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 116-ով հաստիքների ավելացման, ինչպես նաեւ միջին աշխատավարձերի աճի: Պետական ապարատի ծախսերի աճը նաեւ պայմանավորված է ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերի շուրջ 0.6 մլրդ դրամով ավելացմամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play