Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին


Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին

  • 03-11-2011 20:49:38   | Հայաստան  |  Քաղաքական
Նոյեմբերի 3-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Ըստ ?«Ժառանգություն»? կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության, կողմերը տեսակետներ են փոխանակել արտաքին ու ներքին քաղաքականության մի շարք հարցերի շուրջ: Նույն օրը Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդիպել են Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի (ԵՎԶԲ) փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել ԵՎԶԲ գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը, նախագահի գլխավոր խորհրդական Ալեքսանդր Պիվովարսկին, գլխավոր քաղաքագետ Ֆրանկլին Սթիվսը, տարածաշրջանային տնօրեն Պոլ-Հենրի Ֆորեստիերը, խորհրդական Միկաէլա Բերգմանը, այլ ներկայացուցիչներ: Հյուրերի խնդրանքով խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները ներկայացրել են ներքաղաքական ու արտաքին քաղաքական կարեւորագույն հարցերի վերաբերյալ մոտեցումները:
Նոյյան տապան  -   Քաղաքական