Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 66.43 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 85.82 մլն ԱՄՆ դոլար


Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 66.43 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 85.82 մլն ԱՄՆ դոլար

  • 04-11-2011 16:06:41   | Հայաստան  |  Տնտեսություն

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 66 մլն 425 հազար 710 ԱՄՆ դոլար` 378.52 դրամ 1ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 85 մլն 823 հազար 150 ԱՄՆ դոլար` 379.64 դրամ միջին փոխարժեքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 300 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքª 378.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12 մլն 620 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 379.35 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Հոկտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը` 45.4 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play