Այս տարեվերջին նախատեսված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան


Այս տարեվերջին նախատեսված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան

  • 08-11-2011 12:03:26   | Հայաստան  |  Քաղաքական

Նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է աշխատանքային այցով Երեւան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ողջունելով հյուրի` նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան կատարած առաջին այցելությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-իրանական պատմականորեն ձեւավորված ամուր բարեկամական հարաբերությունները, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ շարունակում են վերընթաց զարգացում ապրել: Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել է, որ շատ ուրախ է բարեկամ Հայաստան այցելելու հնարավորության համար: Իրանի արտգործնախարարն ասաց, որ իր երկիրը մշտապես բարձր է գնահատել հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը, եւ շարունակելու է հետեւել իր որդեգրած քաղաքականությանը: Զրույցի ընթացքում արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին անդրադարձել են այս տարվա վերջին նախատեսված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, էներգետիկ, տրանսպորտային, կրթամշակութային, ապակենտրոնացված եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերին: Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին խոսել են նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքից: Արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: Նախարարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիսը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play