Մեկնարկում է համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնության հայտերի ընդունումը


Մեկնարկում է համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնության հայտերի ընդունումը

  • 09-11-2011 14:34:57   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) եւ «Orange Արմենիա» ընկերությունը հայտարարում են Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնության մեկնարկը: Առաջնության շրջանակում մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերի դիզայնը, սցենարը եւ խաղերն ամբողջությամբ: Առաջնության նպատակներն են զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, աջակցել երիտասարդներին դրսեւորվել խաղերի բիզնես ոլորտում: Մասնակցել ցանկացողները կարող են հանդես գալ նախապես ձեւավորված թիմով կամ որպես անհատ: Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Գրանցման հայտերի վերջնաժամկետն է դեկտեմբերի 15-ը: Մրցույթին հայտ ներկայացնելու համար այցելել` www.digitec.am կայքի Համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնության էջը` http://digitec.am/gamecontest.php?id=209:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play